Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ․ Հենրիխ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին՝ խոսելով մի շարք կարևոր և հետաքրքիր թեմաների մասին։
-Չե՞ք ափսոսում, որ երբեք չեք ստացել համաշխարհային աստղերին բնորոշ ճանաչում։
- Յուրաքանչյուրն իր ճաշակն ունի։ Ես խաղում եմ ֆուտբոլը սիրելու, կյանքը վայելելու և ինքս ինձ հետ ներդաշնակ լինելու համար։ Եթե ես գոհ եմ ինքս ինձնից, դա ինձ բավական է։ Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ։ Եթե թույլ լինեի, չէի խաղա այն ակումբներում, որտեղ խաղացել եմ։
- Դուք տիրապետում եք հինգ լեզվի։ Խաղի ընթացքում ո՞ր լեզվով եք մտածում։
- Ֆուտբոլի լեզվով՝ միակ, համընդհանուր լեզվով։ Մյուս լեզուներն անհրաժեշտ են ուրիշներին ինչ-որ բան փոխանցելու համար, նույնիսկ մարզումների ժամանակ, քանի որ ես միշտ ձգտում եմ հաղթել։
- Ընտրեք մի բառ, որը բոլոր լեզուներում նույն նշանակությունն ունի։
- Կյանք։ Life. Vie.։ Իմ կյանքը ֆուտբոլում է, այստեղ եմ երջանիկ և ուզում եմ մնալ։
- Ձեր «անպարտելի» բառը երբեմն կարծես բեռ էր դարձել։ Դուք ինքներդ ասել եք. «Երբեմն մենք մեզ չափազանց ուժեղ ենք զգում և կորցնում ենք կենտրոնացումը»…
— Այո, դա ակնհայտ խնդիր էր։ Մենք կորցրինք միավորներ, քանի որ, հավանաբար, ենթագիտակցորեն կարծում էինք, որ միևնույն է կհաղթենք։ Հիմա բոլորս՝ մարզչի հետ միասին, աշխատում ենք այդ սխալը չկրկնելու վրա։ Բայց ես հավատում եմ, որ եթե լավ մարզվենք և նվիրվենք թիմին, «Ինտերի» համար ամեն ինչ հնարավոր է։ Դա ամբարտավանություն չէ, այլ հաղթանակի ձգտում։
-Ձեր վերջին խոսքը։
- Կյանք։ Ամեն ինչ, ինչ անում եմ, կյանքի համար է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի