Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը Հայաստանում
Վիդեո

ԶՊՄԿ-ի հետ մենք աշխատում ենք վստահության մթնոլորտում․ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյան

Ծաղկաձորում կայացել է «Հայաստանի հանքարդյունաբերություն» («Mining Armenia Forum 2025») երկօրյա համաժողովը։

Կապանը խոշոր ազդակիր համայնքն է, քանի որ գործում են երկու հանքարդյունաբերական հսկաներ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Կապանի լեռնահարցստացման կոմբինատը»,-հոկտեմբերի 4-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն» («Mining Armenia Forum 2025») համաժողովի ժամանակ նշել է Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։



Ըստ համայնքի ղեկավարի՝ հանքարդյունաբերությունը մեր համայնքի կյանքի մի մասն է կազմում՝ նշելով, որ ոլորտի նկատմամբ վերաբերմունքը ժամանակի ընթացքում տարբեր է եղել։ «Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք տեսնում այս առումով։ Այսօր մենք լեռնահանքային արդյունաբերության կազմակերպությունների հետ քննարկում ենք նրանց արտադրական հզորությունների մեծացման հարցը եւ դա ուղղակիորեն կապված է վստահության հետ։ Մենք հանքարդյունաբերության ոլորտում մեծ պատմական փորձ ունենք եւ ականատես ենք եղել թե՛ վստահության կորստին, թե՛ դրա վերականգնմանը, ինչպես նաեւ այդ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը։ Վստահության հիմքը տվյալ կազմակերպության պատասխանատու աշխատանքն է։ Բարեբախտաբար, ԶՊՄԿ-ի հետ մենք աշխատում ենք վստահության մթնոլորտում եւ վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են»,-նշել է Փարսյանը։

Կապանի համայնքապետը վստահ է, որ եթե մասնավոր հատվածի եւ համայնքի հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա, ապա հանքարդյունաբերությունը տալիս է դրական արդյունքներ եւ դրական ազդեցություն է ունենում համայնքի կյանքի, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտի վրա։ 18 տարի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ԶՊՄԿ-ի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը շարունակելով Գեւորգ Փարսյանի միտքը, մասնավորապես նշել է, որ կազմակերպությունները մարդիկ են ղեկավարում ու մոտեցումները կարող են փոխվել։ «Ժամանակն ու իրավիճակն են թելադրում փոփոխությունները։ Չկա բավական ու բավարար կառավարման մեխանիզմներ։ Պիտի լինեն շարունակական, տարբեր ձեւաչափերով։ Ոլորտում այնքան շատ էին խնդիրները, որ չէինք կարողանում նախահարձակ լինել։ Խնդիրները լուծելով առաջ էինք գնում։ Արդեն չորս տարի է, հանքարդյունաբերության մեջ խաղաղ ու հարաբերական անդորր է, ու հասել ենք այն արդյունքի, որ համայնքների հետ աշխատանքը արդյունավետ է»,-նշել է Արմեն Ստեփանյանը։

Մանրամասները տեսանյութում։