TeamPay-ը «ԴիջիԹեք»-ին ներկայացրեց իր նոր թվային վճարային քարտը
TeamPay-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, այս տարի ևս տարածաշրջանի ամենասպասված տեխնոլոգիական իրադարձության՝ «ԴիջիԹեք»-ի մասնակից էր: Ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարելու վճարումները առավել պարզ և անվտանգ՝ ապահովելով տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն և գործարքների իրականացման վայրկենական արագություն։
««ԴիջիԹեք»-ը երկար տարիներ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենամեծ հարթակն է, որը միավորում է նորարարներին, բիզնեսներին և պետական կառույցներին՝ միասին ձևավորելու մեր երկրի թվային ապագան։
TeamPay-ը շարունակում է ընդլայնել իր թվային էկոհամակարգը նորարար լուծումներով՝ խթանելով Հայաստանում ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը։ Մեր նպատակն է TeamPay-ը դարձնել ոչ միայն վճարային միջոց, այլև անձնական ֆինանսների կառավարման ամբողջական գործիք։ Ֆինանսների կառավարումը պետք է լինի պարզ, արագ և օգտակար՝ նպաստելով, որ օգտվողները տնօրինեն իրենց ֆինանսներն առավել խելամիտ։ Այսօր մենք մեր առաջին քայլն ենք անում այդ մեծ ճանապարհին՝ ձևավորելով ֆինանսական նոր մշակույթ Հայաստանում»,- ասում է ասում է TeamPay-ի գլխավոր տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։
Ամենամասշտաբային տեխնոլոգիական տոնի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաև TeamPay հավելվածը՝ համալրված Team ընկերությունների խմբի առավելություններով և Visa թվային քարտով։
TeamPay-ը մեկնարկել է նաև իր նոր «Բենեֆիտներ» ծրագիրը՝ հնարավորություն տալով օգտատերերին ընտրել մինչև 3 բենեֆիտ և օգտվել Team ընկերությունների խմբի Team Telecom Armenia, Team Energy և Buy.am ընկերությունների հատուկ առաջարկներից՝ յուրաքանչյուր ամիս նոր ընտրության հնարավորությամբ։ Այս ծրագիրը նպատակ ունի կենտրոնացնել օգտակար ծառայությունները մեկ հարթակում և դարձնել օգտատերերի փորձը առավել հարմար և հետաքրքիր։
«ԴիջիԹեք»-ի ընթացքում TeamPay-ի տաղավարի այցելուներին սպասել են բազմաթիվ անակնկալներ․ նոր թվային վճարային քարտը տեղում ակտիվացնողները միջոցառման ընթացքում մասնակցել են խաղարկության և շահել iPhone 17, Apple Watch 10, AirPods 4 և այլ արժեքավոր նվերներ։
Team ընկերությունների խմբի մասին
Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։
Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։
Հասարակայնության հետ կապերի բաժին` [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի