Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Վիդեո

Ի՞նչ է հարկավոր փող ունենալու համար. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը:

Գագաթնաժողովին ներկա են եղել Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդները։

Վարչապետը ողջունել գագաթնաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և ընդգծել, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով: «Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլ է, և տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է տեխնոլոգիաների նկատմամբ ճիշտ ընկալում և վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում և դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեխնոլոգիա երևույթը՝ որպես էություն և  բովանդակություն, քաղաքակրթությանն ուղեկցող մշտական գործընթաց է, և տեխնոլոգիաների զարգացումն էլ անընդհատ գործընթաց է։ Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է. «Տեխնոլոգիաները եղել են, կան և շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց և այդպիսին եղել էլ են միշտ, չնայած՝ մենք հիմա ասում ենք, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ և սպառնալիքներ, բայց այս երևույթը նույնպես նորություն չէ։ Բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ և մարտահրավերներ»:

Կարևորելով հնչած այն միտքը, որ արհեստական բանականությունը և ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի Հանրապետության ապագան՝ վարչապետը հավելել է, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում: «Կարծում եմ, ակնհայտ է, որ մեր Կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Վերջերս առիթ ունեցել եմ, այսօր էլ շատ պատեհ եմ համարում պարզաբանել, թե որոնք են այն գործիքները, որոնցով Կառավարությունն աջակցում է և ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու առումով։ Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն։

Այստեղից էլ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար: Լավ կրթական համակարգի համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և կարգավորումներ: Հույս ունեմ՝ արդեն պարզ է նաև, թե մեր տեսակետից ինչ է պետք ունենալ կրթական ոլորտում լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ և կարգավորումներ ունենալու համար: Եվ այստեղ էլ մեր պատասխանը հետևյալն է. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն և երրորդը՝ կրթություն»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս եզրակացության եկել են ունեցած պրակտիկ փորձից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրա մեջ, իհարկե, կա քաղաքական կարգախոս և քաղաքական ընկալում, բայց այս քաղաքական կարգախոսը, ընկալումը և  ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու, փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է: «Իհարկե, նման դեպքերում շատերն ասում են և փորձում լրացնել կամ հարցադրում անում, թե կարծես մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան, և խոսքը փողի մասին է։ Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին: Իսկ ի՞նչ է հարկավոր փող ունենալու համար: Կառավարությունն այս հարցին էլ ունի երեք պատասխան. Առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի էր ուրիշ երեք պատասխան տալ, օրինակ՝ նավթ, գազ, ոսկի: Բայց հիմա նույնիսկ փող ունենալ-չունենալու հարցը, աշխատանք ունենալ-չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցը,  մեր ընկալմամբ, ունի երեք պատասխան. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն: Ընդհանրապես, երբ շատ է խոսվում նաև աշխատանքի շուկայում մրցունակության, բարեկեցության մասին, համոզված եմ՝ նկատել եք, որ մենք այդ բոլոր հարցերին այս նույն պատասխանն ենք տալիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում վարչապետն ընդգծել տեխնոլոգիական ոլորտի ներդրումը և նշել, որ այն նոր դրսևորում է ստանում հանրակրթության ոլորտում: «Ես համոզված եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, որն ապահովելու է մեր պետության զարգացմանը, անվտանգությանը, բարեկեցությանը, հարատևությանն անհրաժեշտ երեք հիմնական նախապայմանները. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- իր խոսքն ամփոփել է Նիկոլ Փաշինյանը:

Գագաթնաժողովին որպես հատուկ հյուր հանդես է եկել Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, ով 2025 թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է։ Գագաթնաժողովը հյուրընակալել էր նաև՝ Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին, Flagship Pioneering կենսատեխնոլոգիական ընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահ և ռազմավարական խորհրդատու Անդրե Անդոնյանին, Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանին, Alexandrea Winery-ի հիմնադիր Ադամ Կաբլանեանին, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում Nokia շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչին, Plug&Play Tech Center-ի խորհրդատու Թեոդորա Պրեդային, Cognaize-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Անդոնյանսին և Seaside Startup Summit-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին։