Ucom և Nokia. Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները հոկտեմբերի 14-ին, Silicon Mountains 2025՝ «Արհեստական բանականության անատոմիան» տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։
Ucom-ը և Nokia-ն հանձն են առել կիսելու իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում և դառնալով նոր տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։ Հուշագրի համաձայն, ընկերությունները կհամագործակցեն հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետության, ցանցերում արհեստական բանականության կիրառությունների և համատեղ դաշտային փորձարկումների իրականացման ուղղությամբ՝ մշակված հայեցակարգերը ստուգելու համար: Նրանք նաև կանցկացնեն առաջատար լաբորատոր և/կամ դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար և ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ՝ 3GPP ստանդարտների շրջանակներում։
«Ucom-ում մենք համոզված ենք, որ ապագան կառուցվում է հենց այսօր․ ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառումը 6G-ի համար դառնալու են կապի նոր իրականության հիմքը։ Nokia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա համատեղ մշակել նորարարական լուծումներ և արագացնել թվային փոխակերպումները Հայաստանում։ Մենք բարձր են գնահատում այն, որ մեր երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունը Nokia-ի հետ նոր փուլ է մտնում՝ նոր հնարավորություններ ստեղծելով աճի համար։ Այս բոլոր նորարարությունների նպատակը մեր հաճախորդների համար արհեստական բանականության տրամարդած ամենավերջին լուծումները ներդնել է և նրանց կյանքը հեշտացնելը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մենք 6G-ի զարգացման համար աշխատում ենք արդեն մի քանի տարի՝ ղեկավարելով հետազոտական նախագծեր Եվրոպայում և աշխարհում։ ԱԲ-ն 6G-ի բնական մասն է կազմում, որովետև ԱԲ-ն կարող է ցանցերի ռադիո հասանելիությունը դարձնել ավելի ինքնավար և խելացի՝ մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը և ստեղծելով նոր հնարավորություններ։ Մեզ համար շատ կարևոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարևոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում և միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ՝ հարմարեցված համապատասխան շուկաների կարիքներին», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։
Նշենք, որ Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով 2024 թվականին պաշտոնական համաձայնագիր կնքվեց Ucom–ի և Nokia-ի միջև։ Այս ընթացքում Nokia-ն թարմացրել է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները՝ ներդնելով նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը բարելավել է բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ ապահովելով տվյալների ավելի արագ և հզոր փոխանցում: Արդյունքում Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը, և Հայաստանի բնակչության ավելի 91․2 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից։
Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ բացահայտեցին, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։ Այն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ն վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը