Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան2025 թվականին ՀԾԿՀ-ն սպառողների կողմից ստացել է 3460 դիմում-բողոք, հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունները բյուջե են փոխանցել 10.3 մլրդ դրամ. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

«Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունը անմիջապես գոտեպնդեցին ինձ, զգացի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը»․ Մարի Հակոբյան

Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած համերգի ժամանակ ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահարուհի Մարի Հակոբյանը։ Նա հասցրել է մասնակցել մի քանի տասնյակ մրցույթների, վարպետության դասերի, ելույթ ունեցել տարբեր հեղինակավոր բեմերում։


Մարին ծնվել է Երևանում։ Թավջութակ նվագել սկսել է 7 տարեկանից Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2019–2022 թթ. ուսանել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2022 թ-ին ուսումը շարունակել է Վիեննայի Ամադեուս միջազգային դպրոցում, որտեղի Երաժշտության և արվեստի ինտեգրված ակադեմիայում նաև կրթաթոշակառու է, 2023 թ-ին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ պրոֆեսոր Շտեֆան Կրոպֆիչի դասարանում՝ բացառիկ շնորհալի ուսանողների ծրագրով։ Անհատական դասեր է վերցրել պրոֆեսոր Դավիդ Գերինգասի մոտ (Բեռլին)։

Թավջութակահարուհու հետ Past.am-ի այս զրույցի առիթը «Musikverein» համերգասրահում տեղի ունեցած համերգն էր։

– Մարի, հոկտեմբերի 6-ին ելույթ ունեցար Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում կայացած համերգի ժամանակ։ Ինչպիսի՞ն են տպավորություններդ։

– «Musikverein»-ում համերգը մինչ այժմ իմ ապրած ամենաանհավատալի փորձառությունն էր։ Ապշած էի դահլիճի գեղեցկությամբ և մեծությամբ։ Այն զգացումը, որ ունեի մեծ թվով հանդիսատեսի աջակցությունը, պարզապես աննկարագրելի էր։

– Գիտեմ, որ նախքան բեմ բարձրանալը բազմաթիվ փորձերի ես մասնակցում։ Ընթերցողին, վստահաբար, հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում փորձերի ժամանակ։ Մի քիչ պատմիր դրանց ընթացքից, չէ՞ որ դրանք ևս հնարավորություն են աշխատելու հանրահռչակ երաժիշտների հետ։

– Առաջին փորձերը տեղի ունեցան Հունգարիայում, որտեղ հանդիպեցի նվագախմբին և դիրիժորին, ում հետ պետք է հանդես գայի։ Հնարավորություն ունեցա շփվելու նվագախմբի անդամներից շատերի հետ։ Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ փորձերի ընթացքում յուրաքանչյուր դետալի վրա մանրակրկիտ աշխատում էինք։


Պյոտր Չայկովսկու «Ռոկոկո վարիացիաները» իմ ամենասիրելի գործերից մեկն է։ Անասելի հաճելի և պատասխանատու էր՝ տաղանդավոր երաժիշտների հետ համագործակցելով, իմ կատարումն ավելի հետաքրքիր դարձնելը։ Վերջին փորձը հենց համերգից առաջ էր՝ «Musikverein»-ում։ Մի քանի անգամ եղել էի այդ դահլիճում որպես հանդիսատես, բայց բեմից տեսարանն անչափ տպավորիչ էր։ Շատ մեծ աջակցություն ստացա բոլորից, ում հետ աշխատում էի, ինչի համար շնորհակալ եմ։

– Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել, ելույթ ունեցել հեղինակավոր բեմերում։ Արտիստը՝ լինի դերասան, երգիչ թե երաժիշտ, մշտապես զգում է հանդիսատեսից եկող և՛ դրական, և՛ բացասական արձագանքը։ Ինչպիսի՞ն էր Վիեննայի հանդիսատեսի արձագանքը քո ելույթին։

– Երբ ելույթ եմ ունենում, հաճախ եմ անհանգստանում, թե ինչ տպավորություն կթողնեմ հանդիսատեսի վրա։ Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունն անմիջապես գոտեպնդեցին ինձ։ Ստեղծագործության ավարտը գեղեցիկ էր և դրամատիկ։ Զգում էի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը։ Այդչափ ծափահարություններ ու գոհունակության արձագանքներ լսելը երջանկության ամենահզոր և հուզիչ զգացումներից մեկն էր։ Հուսով եմ՝ հանդիսատեսը նույնքան վայելեց կատարումը, որքան ես՝ բեմում լինելու այդ պահը։

– Ընդունված է ասել, որ բեմ բարձրանալիս, անկախ նրանից, թե ինչ ճանապարհ ես անցել, առանց հուզվելու անհնար է։ Ինչպե՞ս հաղթահարեցիր հուզմունքդ, օրինակ՝ ելույթ ունենալով Վիեննայում, այն էլ խստապահանջ հանդիսատեսի և հանրահռչակ երաժիշտների կողքին։

– Դա լիովին ճիշտ է։ Մինչ օրս միշտ հուզվում եմ յուրաքանչյուր ելույթից առաջ։ Այս համերգը շատ առանձնահատուկ էր ինձ համար, և այդ պատճառով ամբողջ օրն անհանգիստ էի։ Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ հուզմունքն ինձ մոտ երբեք չի անցնում, բայց հիմա այլևս այն բացասական կողմով չեմ ընկալում։ Այն օգտագործում եմ ի նպաստ իմ կատարման։ Կարծում եմ՝ պետք է ընդունել, որ հուզմունք միշտ կա և այն օգտագործել այնպես, որ քեզ օգնի, ոչ թե խանգարի։

– Դու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու ես։ Հանրահայտ բեմերում ելույթ ունենալը, տարաբնույթ մրցույթներին մասնակցությունը քո աշխատասիրության և հիմնադրամի աջակցության միաձուլման արդյունքն է։ Կպատմե՞ս ձեր համագործակցության մասին։

– Մի քանի տարի առաջ ընտրվեցի որպես Music For Future Foundation-ի կրթաթոշակառուներից մեկը։ Կարծում եմ՝ հենց այդ պահից սկսվեց իմ իսկական առաջընթացը։ Հիմնադրամը հնարավորություն տվեց շփվելու և համագործակցելու բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ՝ միաժամանակ ընդլայնելով իմ երաժշտական գիտելիքներն ու փորձը։ Բացի այդ, այն ինձ ընձեռեց բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ մասնագիտական աճի վրա։ Մոտ մեկ տարի առաջ էլ հիմնադրամի շնորհիվ ելույթ ունեցա Պեկինում՝ Չինաստանի ազգային նվագախմբի հետ։ Անչափ շնորհակալ եմ հիմնադրամին ցուցաբերած սիրո և աջակցության համար։ Այս համերգը հնարավոր չէր լինի առանց նրանց։ Միշտ մեծ երախտագիտությամբ կհիշեմ այս անմոռանալի փորձառությունը։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Նկարների copyright` Peter Adamik Photography