Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Համաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի գրական ժառանգությանը

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «ԻՆԱԼԿՈ» հիմնադրամի, «Հիշատակարան» ՀԿ-ի աջակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն անցկացրել է հոբելյանական համաժողով՝ նվիրված գրողի ստեղծագործական հարուստ ժառանգությանը։

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել «ԻՆԱԼԿՈ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Ադվանին, հիմնադրամի ղեկավար Արնո Ժենեուան, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԻՆԱԼԿՈ-ի հայագիտության ամբիոնի ղեկավար Անահիտ Տոնապետյանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին կարևորել է Ավետիք Իսահակյանի ստեղծագործական ժառանգության դերը հայ և ֆրասիացի ժողովուրդների մշակութային երկխոսության, Հայաստան-Ֆրանսիա միջմշակութային կապերի խորացման գործում։

Համաժողովի ընթացքում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը ներկայացրել է «Իսահակյանը և Փարիզը» վավերագրական ֆիլմը, «Վարպետը» անիմացիոն ֆիլմի ֆրանսերեն տարբերակը և հանդես եկել զեկույցով:

Զեկույցներով հանդես են եկել նաև Վարպետի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի ղեկավար Ռուզան Սարյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը։ Միջոցառումն ուղեկցվել է Իսահակյանի խոսքերով գրված երգերով, որոնք ներկայացրել է Մկրտիչ Մկրտչյանը:

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն-հայերեն հրատարակության շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով։ Պոեմը ֆրանսերեն է թարգմանել ֆրանսահայ գրող Կարեն Խուրշուդյանը, իսկ խմբագրել՝ ֆրանսիացի հայտնի հայագետ Ժան Պիեռ Մահեն։