Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Միջազգային քրեական դատարանը մերժել է Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները բողոքարկելու Իսրայելի միջնորդությունը

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ուրբաթ մերժել Է Իսրայելի միջնորդությունը՝ Գազայի պատերազմի հետ կապված վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրամանները բողոքարկելու վերաբերյալ, հաղորդում Է AFP-ն:

Այն որոշման մեջ, որը գլխագրեր էր զբաղեցրել ամբողջ աշխարհում, Միջազգային քրեական դատարանը նոյեմբերին «հիմնավոր պատճառներ» էր գտել ենթադրելու, որ Նեթանյահուն և Գալանտը քրեական պատասխանատվություն են կրում Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Միջազգային քրեական դատարանը նաև ձերբակալման օրդերներ էր տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման երեք բարձրաստիճան ղեկավարների նկատմամբ, սակայն չեղարկել էր դրանք նրանց մահից հետո։

Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները վրդովմունք են առաջացրել Իսրայելում, ինչպես նաև Միացյալ Նահանգներում, որը հետագայում պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Նեթանյահուն որոշումը որակել է որպես «հակասեմական», իսկ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն այն անվանել է «անարգալից»։

Մայիսին Իսրայելը դիմել էր դատարան՝ խնդրելով չեղարկել օրդերները, մինչդեռ նա քննում էր առանձին հարց այն մասին, թե արդյոք Միջազգային քրեական դատարանն իրավազորություն ունի այդ գործով, թե ոչ։

Հուլիսի 16-ին դատարանը մերժել է այդ միջնորդությունը՝ հայտարարելով, որ «իրավական հիմքեր չկան» օրդերները չեղարկելու համար, քանի դեռ քննվում է իրավազորությունը վիճարկելու հարցը։ Մեկ շաբաթ անց Իսրայելը թույլտվություն է խնդրել այդ որոշումը բողոքարկելու համար, սակայն ուրբաթ օրը դատավորները որոշել են, որ «Իսրայելի կողմից ձևակերպված հարցը ենթակա չէ բողոքարկման»։

Միջազգային քրեական դատարանի դատավորները դեռևս քննարկում են Իսրայելի իրավասության վերաբերյալ ավելի լայն վեճը։ Երբ դատարանը սկզբնապես նոյեմբերին ձերբակալման օրդերներ է տվել, այն միաժամանակ մերժել է իր իրավասության վերաբերյալ Իսրայելի բողոքարկումը։

Սակայն ապրիլին Միջազգային քրեական դատարանի Վերաքննիչ պալատը որոշել է, որ Նախնական վարույթի պալատը սխալ էր թույլ տվել՝ մերժելով բացարկը և հրամայել է նրան ևս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրել Իսրայելի փաստարկները։ Պարզ չէ, թե երբ այն որոշում կկայացնի այդ հարցի շուրջ։