Երեք քայլ՝ ինչպես ՔՊ–ին երկրորդ անգամ դարձնել ընդդիմություն. Նարեկ Կարապետյան
Մենք միասին սկսում ենք 3–րդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի եւ վերակառուցման շարժումը։ Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Երեք քայլ՝ ինչպես ՔՊ–ին երկրորդ անգամ դարձնենք ընդդիմություն։ Պետք է պատրաստ լինենք եւ աշխատենք գնանք դեպի ընտրությունների, հայ ժողովուրդը կարող է արդար ընտրություններով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Խոսեք ձեր հարեւանների, շրջապատի հետ, բացեք նրանց աչքերը։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, ամեն մեկը 3 հոգու կարողանա աչքերը բացել, վստահեցնում եմ՝ այս իշխանությունը մնալու շանս չի ունենալու»,– ասել է Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, Կարապետյանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին անպաշտպան չի. «Իշխանության գալուց հետո սկսվեց պայքար բանակի դեմ, նույն ձեռագիրն է, հիմա էլ ասում են՝ մեր եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան լավն է, հակադրություն են ստեղծում, դուք պատկերացնո՞ւմ եք ՔՊ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության սյունն է եւ դա նրանց մոտ չի հաջողվի»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար