Ucom-ն աջակցում է Հայաստանում թվային անվտանգության մշակույթի ձևավորմանը
Թվային անվտանգության ոլորտում գիտելիքների և հմտությունների տարածումը խթանելու նպատակով՝ Ucom-ը, որպես տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից Կիբերանվտանգության 5-րդ ինտենսիվ դասընթացի կազմակերպմանը։
Դասընթացը, որը վարում են ճանաչված ֆրանսիացի փորձագետներ՝ Ռեննի–Սեն Մալոյի Տեխնոլոգիական Համալսարանի կիբերանվտանգության դասախոս Սեբաստիան Բարգիրջյանը և «Orange» ընկերությունում ամպային (cloud) ճարտարապետ Նիկոլա Ռենարը, նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել մասնագետներին՝ կիբերսպառնալիքները կանխատեսելու, նույնականացնելու և արդյունավետորեն հակազդելու համար։
«Թվային աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը նույնպես պահանջում են կրթություն, համագործակցություն և պատասխանատվություն։ Ucom-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է վստահության և դիմակայունության մշակույթ մեր հասարակության մեջ։ Այսօր, երբ տեխնոլոգիաները դառնում են յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասը, կարևոր է, որ մենք բոլորս՝ մասնավոր հատվածը, կրթական հաստատությունները և հասարակական կազմակերպությունները, միավորվենք՝ ապահովելու թվային գրագիտության բարձր մակարդակ և պաշտպանված միջավայր», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Շատ ուրախ եմ, որ UCOM-ը՝ հայկական հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, միանում է մեր ծրագրին` որպես տեխնոլոգիական գործընկեր: API-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է մասնավոր և պետական դրամաշնորհների և նվիրատվությունների շնորհիվ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ հասարակության անվտանգությունն ու դիմադրողականությունը», - ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը՝ նշում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության նախագահ Վիգեն Փափազյանը։
Միջազգային չափանիշներին համապատասխան դասընթացը բաղկացած է 92 ժամից ներառում է կիբերանվտանգության ամբողջ սպեկտրը՝ համակարգերի կառավարում, վիրտուալացում, թվային հետաքննություն, ցանցեր և ներթափանցման փորձարկում (penetration testing)։ Բոլոր շրջանավարտները դասընթացի ավարտին ստանում են Ֆրանսիական համալսարանի և Հայաստանյան խաղաղության նախաձեռնության համատեղ վկայական։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար