Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը

Արհեստական բանականությունն այլևս միայն տեսություն չէ, այլ գործիք, որը ձևավորում է բիզնեսի, կրթության և ամենօրյա կյանքի նոր իրականությունը։ Այս համոզմամբ էլ Երևանում կայացավ «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որտեղ Ucom-ը հանդես եկավ որպես պլատինե գործընկեր, միավորելով արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների միջազգային ու տեղական առաջատար փորձագետներին։

Ապագայի լուծումներ ստեղծող մասնագետները քննարկեցին, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարությունները, ինչու է մարդկային գործոնը շարունակում մնալ առանցքային՝ անգամ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալներն ու AI համակարգերը բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և ոլորտին վերաբերող այլ հարցեր։ 

Գագաթնաժողովի առանցքային իրադարձությունը դարձավ Ucom-ի և Nokia-ի միջև «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները։

Հուշագրով կողմերը հանձն առան համատեղ ուսումնասիրել և զարգացնել հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետությունը, իրականացնել արհեստական բանականության կիրառման փորձարկումներ և ներդնել ձեռք բերված փորձը 6G ստանդարտների մշակման գործընթացում՝ 3GPP շրջանակներում։

Ucom-ի աջակցությամբ, գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր մասնակցեց նաև Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը` ելույթ ունենալով «6G-ն և արհեստական բանականությունը ապագայի ցանցերում» թեմայով։ 

Միջոցառման ձևաչափը ներառեց նաև B2B և անհատական հանդիպումներ, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին ձևավորել համագործակցության նոր հարթակներ։

«6G տեխնոլոգիան և արհեստական բանականությունը բացում են նոր դարաշրջան՝ հեռահաղորդակցության ոլորտի համար։ Այս Հուշագիրը մեր և Nokia-ի համար ոչ միայն տեխնոլոգիական համագործակցության փաստաթուղթ է, այլև համատեղ տեսլական՝ ստեղծելու ապագայի կապի էկոհամակարգը, որտեղ նորարարությունը կծառայի բաժանորդների  փորձառությունն առավելագույնս արդյունավետ և հարմարավետ դարձնելուն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Գագաթնաժողովը միավորել էր տեխնոլոգիական առաջատարներին, պետական ​​​​կառույցներին, միջազգային գործընկերներին, մասնավոր հատվածին և կրթական հաստատություններին մեկ ընդհանուր նպատակով՝ տեխնոլոգիաները հասանելի դարձնել յուրաքանչյուր համայնքի, դպրոցի և երիտասարդի համար», - ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը։ 

Այս տարի գագաթնաժողովն ունեցավ շուրջ հազար այցելու, այդ թվում՝ պետական կառույցների, մասնավոր սեկտորի, դիվանագիտական առաքելությունների, կրթական և հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև արհեստական բանականությամբ հետաքրքրված բազմաթիվ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ թվային ապագայի զարգացման գործում։

Silicon Mountains արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ը վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։