Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանին պատկանող բաժնետոմսերի և բաժնեմասերի հավատարմագրային կառավարումն իրականացվում է օրենքով. Սեդրակ Առուստամյան

Իրազեկ քաղաքացիների միավորման https://fip.am Փաստերի ստուգման հարթակ կայքում 30.07.2019թ. հրապարակվել է «Գագիկ Ծառուկյանի նոր բիզնեսները. պատգամավորը ապօրինի ձեռնարկատիրությա՞մբ է զբաղվում» Մկրտիչ Կարապետյանի հոդվածը: Հոդվածում, մատնացույց անելով 2019թ. Գ. Ծառուկյանի մասնակցությամբ ստեղծված ընկերությունների փաստը, հոդվածագիրը, յուրովի մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը, հանգել է հետևյալ եզրակացությանը՝ «Արդ, Ծառուկյանի կողմից նոր ընկերություններ ստեղծելն ուղղակիորեն է հակասում սահմանադրական պահանջին»:
ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է.
«2. Սույն օրենքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`
1) անհատ ձեռնարկատեր լինելը.
2) առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.
3) առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առևտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը»։

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝

1. Սահմանադրության 95-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
2. Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`
1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,
2) ազատվել առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,
3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,
6. Սույն օրենքի իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանք է համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված համապատասխան գործունեությունը կամ աշխատանքը:



Վերոշարադրյալ իրավանորմերի վերլուծությունից չի բխում, որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի հանդիսանալ նորաստեղծ ընկերության հիմնադիր կամ ձեռք բերել այլ անձի կողմից ստեղծված ընկերության բաժնեմաս: Որևէ օրենքով նման արգելք սահմանված չէ: Գ. Ծառուկյանի և իմ միջև «20».05.2017 թ. կնքված «Բաժնետոմսերի և բաժնեմասերի հավատարմագրային կառավարման մասին» պայմանագրով Գ. Ծառուկյանին պատկանող բաժնետոմսերի և բաժնեմասերի հավատարմագրային կառավարումն իրականացվում է օրենքով և պայմանագրով սահմանված կարգով: Ընդ որում Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Գ. Ծառուկյանի անվամբ ձեռք բերված բոլոր բաժնետոմսերի ու բաժնեմասերի հավատարմագրային կառավարման հանձնելու մեխանիզմները ևս նախատեսված են նշված Պայմանագրով; Ավելին, Գ. Ծառուկյանին պատկանող բաժնեմասերով/բաժնետոմսերով նոր հիմնադրվող և առկա ընկերությունների կառավարման բարձրագույն մարմինների (մասնակիցների ընդհանուր ժողովներ) նիստերին Գ. Ծառուկյանը երբևէ չի մասնակցել, իսկ նրա անունից միշտ հանդես եմ գալիս ես:
Հետևաբար, վերոշարադրյալի վերաբերյալ Մկրտիչ Կարապետյանի դատողությունները անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության և Սահմանադրության հետ:

Գագիկ Ծառուկյանի բաժնետոմսերի և բաժնեմասերի
հավատարմագրային կառավարիչ՝ Սեդրակ Առուստամյան