Կոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն է
BACEE-ի 50-րդ համաժողովի շրջանակում Կոնվերս Բանկն արժանացել է BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակին։
Մրցանակը բանկին է շնորհվել BACEE-ի հետ արդյունավետ համագործակցության, ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների, միջազգային լավագույն պրակտիկայի ներդրման, թղթակցային բանկային հարաբերությունների զարգացման, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման և տարածաշրջանային համակցված նախագծերին ակտիվ մասնակցության համար։
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն այդ կապակցությամբ ասել է. «Շնորհակալություն ենք հայտնում ֆինանսական ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանման, միջազգային առևտրի ընդլայնման հարցում Կոնվերս Բանկի աշխատանքը բարձր գնահատելու համար: Վստահ ենք, որ BACEE-ի և այդ կառույցի անդամ ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերով կկարողանանք ոչ միայն դիմագրավել ոլորտում առկա մարտահավերներին, այլև հասնել ֆինանսական ոլորտի կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության խորացման, այդ թվում՝ թվայնացման և ԱԲ կիրառման ընդայնման միջոցով»:
BACEE-ի 50-րդ հոբելյանական համաժողովը կայացել է հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում։ Միջոցառման Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար