Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանիների կրթական ուղևորությունը և առաջին համերգը ԱՄՆ-ում

Հոկտեմբերի 18-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ներկայացավ իր  առաջին համերգով ԱՄՆ-ում՝ մշակութային Բոստոն քաղաքում: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների մասնակցությամբ համերգը տեղի ունեցավ Scottish Rite Museum & Library թանգարանի դահլիճում՝ հանդիսատեսին ընձեռելով բացառիկ հնարավորություն ծանոթանալու հայ երիտասարդ երաժիշտների տաղանդին: Համերգը կազմակերպվել էր Friends of Armenian Culture Society (FACS) կազմակերպության հետ համագործակցությամբ և վերածվեց դասական երաժշտության բացառիկ երեկոյի, որը ցուցադրեց Հայաստանի վառ երիտասարդ երաժիշտների տաղանդը, ինչպես նաև միավորեց սփյուռքի հայ համայնքին՝ աջակցելու նրանց հաջողություններին և ապագայի կառուցմանը:

Համերգը բացվեց ողջույնի խոսքով՝ FACS փոխնախագահ Արմինե Միրզաբեկյանի և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հոմակիմյանի կողմից, ովքեր ողջունեցին ներկաներին և ընդգծեցին կրթության և երիտասարդ տաղանդներին աջակցելու կարևորությունը: Համերգային երեկոյի հյուրերից էր ջութակահար/ալտահար Արա Գրեգորյանը՝ Նյու Ինգլանդի կոնսերվատորիայի լարային և դաշնամուրային կամերային երաժշտության ամբիոնի վարիչը: Իր խոսքում նա ընդգծեց երաժշտական կրթության կարևոր դերը և երիտասարդներին աջակցելու նշանակությունը՝ նշելով, որ երաժշտի մասնագիտությունը մեծ նվիրում, ժամանակ և ջանք է պահանջում։ Արա Գրեգորյանը խոսեց նաև այն մեծ ներուժի մասին, որ տեսնում է հիմնադրամի երիտասարդ երաժիշտների մեջ՝ ընդգծելով նրանց բացառիկ նվիրվածությունն ու սերը իրենց գործի հանդեպ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ հիմնադրամի առաքելությունը և ներդրումը պարզապես անգնահատելի են հայկական մշակույթի ու նոր սերնդի երաժիշտների ձևավորման գործում:

Համերգին ելույթ ունեցան Հիմնադրամի պատանի երաժիշտները՝ թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը, ջութակահար Էդուարդ Դայանը, կլարնետահար Լիլիթ Ստեփանյանը, սաքսոֆոնահար Միքայել Հարությունյանը, ջութակահար Ռոբերտ Սեյրանյանը և դաշնակահար, «Ծնվել եմ Արցախում» ծրագրի կրթաթոշակառու Էդվարդ Սարգսյանը: Ծրագրում հնչեցին Սեն-Սանս, Ռավել, Ռախմանինով, Գարսոն, Բախ, Կոմիտաս, Խաչատրյան, Շոպեն և Բեթհովեն։ Բոստոնի համերգի ընթացքում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեցին նաև երկու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Յուրի Գևորգյանի Սերենադը սաքսոֆոնի համար և ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Առնո Մելքոնյանի In Memory of Artsakh դաշնամուրային ստեղծագործությունը, որը կատարեց հենց կոմպոզիտորը։

ԱՄՆ կրթական ուղևորության ընթացքում Հիմնադրամի ջութակահարներ Ռոբերտ Սեյրանյանը և Էդուարդ Դայանը հնարավորություն ունեցան հանդիպել և վարպետության դաս ունենալ համաշխարհային համբավ ունեցող ամերիկահայ ալտահար/ջութակահար Քիմ Քաշքաշյանի հետ, իսկ դաշնակահար Էդվարդ Սարգսյանը մասնակցեց վարպետության դասի հանրահայտ դաշնակահար Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ:

Ուղևորության ընթացքում պատանի երաժիշտները վայելեցին եզակի կրթական և մշակութային օրեր. Պատանի երաժիշտները ելույթ ունեցան նաև Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոցի սաների համար, որտեղ շփվեցին միմյանց հետ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում: Հիմնադրամի պատանի երաժիշտները նաև շրջայց կատարեցին Նյու Ինգլանդի կոնսերվատորիայում, ծանոթացան կրթական հնարավորություններին, ինչպես նաև այցելեցին Բոստոնի թանգարաններ, տեսարժան վայրեր և վայելեցին քաղաքի մշակութային բազմազանությունը: Կրթական ուղևորության ընթացքում նրանք նաև ներկա գտնվեցին Բոստոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Boston Symphony Hall-ում:

Կրթական ուղևորության յուրաքանչյուր օրը թողեց անմոռանալի հիշողություններ և բերեց նոր ոգեշնչում՝ բացելով նոր հնարավորություններ պատանիների երաժշտական և անձնական աճի համար:

Այս ուղևորությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը բացում է նոր հորիզոններ հայ երիտասարդ երաժիշտների համար՝ ապահովելով միջազգային հարթակ, որտեղ նրանք կարող են ներկայացնել իրենց տաղանդը, հաղորդակցվել համաշխարհային երաժշտական հանրության հետ և ստանալ բացառիկ կրթական փորձառություններ: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ նպաստել երիտասարդ երաժիշտների զարգացմանը, տրամադրել կրթական հնարավորություններ և աջակցել նրանց միջազգային հաջողություններին: