Առգրավված թռչունը բաց է թողնվել Ջերմուկի անտառներ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները որսաշրջանի ընթացքում խստացված ստուգայցերի ժամանակ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ըմպելասրահի տարածքում նույն քաղաքի բնակիչ Վ.Ս.-ի մոտ հայտնաբերել են «Ճուռակ» տեսակի թռչուն։ Ասյ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:
Պարզվել է, որ Վ.Ս.-ն թռչնին ապօրինի վերցրել է բնությունից և պահում էր առանց լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան թույլտվության։
ԲԸՏՄ տեսուչները «Ճուռակ» տեսակի թռչնին առգրավվել և բաց են թողել Ջերմուկ քաղաքի հարակից անտառներում՝ ապահովելով թռչնի վերադարձը բնական միջավայր։
Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում` առանց համապատասխան թույլտվության անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանուն պահելու կամ դրա հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելու համար, իրավախախտի նկատմամբ կնշանակվի վարչական տուգանք՝ 150.000-200.000դր. չափով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար