Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Հասարակություն

Կոնվերս Բանկն ու Asia Alliance Bank-ը ռազմավարական համագործակցություն են մեկնարկել

Կոնվերս Բանկը (Հայաստան) և Asia Alliance Bank-ը (Ուզբեկստան) պաշտոնապես հայտարարել են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 21-ին Վիեննայում կողմերը ստորագրել են պայմանագիր միջազգային ֆինանսական թղթակցային հաշիվների բացման և կառավարման, ինչպես նաև գլխավոր համաձայնագիր՝ արտարժութային և դրամային շուկաներում համագործակցության վերաբերյալ։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի շրջանակում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը: Այն դարձել էր կամուրջ տարբեր երկրների բանկային համակարգերի ներկայացուցիչների համար և միավորել ֆինանսական ոլորտի համաշխարհային առաջատարներին՝ ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները քննարկելու և նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելու նպատակով:

Կոնվերս Բանկում նշել են, որ այս գործակցությունը միտված է ընդլայնելու Կոնվերս Բանկի միջազգային գործընկերային ցանցը և ընդլայնելու միջազգային ֆինանսական շուկաներին հաճախորդների առավելագույն հասանելիությունը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասում է «Վստահ ենք, որ Asia Alliance Bank-ի հետ այս գործընկերությունը ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծի բանկերի հաճախորդների համար, այլև կնպաստի Կոնվերս Բանկի՝ միջազգային ֆինանսական շուկաներին ինտեգրացիայի մակարդակի բարձրացմանը և առաջատար դիրքի ամրապնդմանը»:

Նշվել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերային ցանցի ընդլայնման ռազմավարության շրջանակում Կոնվերս Բանկը համագործակցության պայմանագրեր է կնքել առաջատար ևս մի քանի կառույցի հետ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: