Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը
Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակում ձեռնարկատերերը հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև հավելյալ միջոցներ՝ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։
«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հնարավոր է իրականացնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Դրամով տրամադրվող վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքն սկսվում է 11.50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ 11.91%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում տոկոսադրույքն սկսվում է 8․50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.15%-ից։
Ընդ որում, անկախ նախորդ վարկի պայմանագրի ժամկետից, Ֆասթ Բանկում վարկերը տրամադրվում են 37-120 ամսով։
«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հասանելի է 15 մլն-ից մինչև 400 մլն դրամի, կամ 40 հազարից մինչև 1 միլիոն դոլարի սահմաններում։ Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկը հոգում է գրավադրման հետ կապված ծախսերը։
«Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար