Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Կոմիտաս 8 հասցեում
Ucom-ը՝ շարունակելով վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման գործընթացը, վերաբացել է վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը Կոմիտաս 8 հասցեում։
Նորաբաց կենտրոնը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված, շարժական և ինտերնետ ծառայություններից, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ, Wi-Fi սարքեր և այլ տեխնիկա։
Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ Կոմիտասի սպասարկման կենտրոնում Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվողները կստանան ծառայությունից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։
Unity-ն միավորում է բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետը, շարժական կապը՝ շատ րոպեներով և ինտերնետով, նոր սերնդի սարքավորումները և ավելի քան 200 հեռուստաալիք, հնարավորություն տալով խնայել մինչև 50 տոկոս։
«Ucom-ում մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման ցանցը՝ այն դարձնելով ավելի հարմարավետ ու հասանելի։ Լինելով հաճախորդակենտրոն ընկերություն՝ մենք զարգացնում ենք ոչ միայն մեր ծառայությունները, այլև այն միջավայրը, որտեղ մարդիկ շփվում են մեր թիմի հետ։ Այստեղ ամեն մանրուք ուղղված է մեկ նպատակի, որ բաժանորդն ստանա արագ և հաճելի սպասարկում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ Ucom-ն ունի վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որից 23-ը՝ Երևանում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար