Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Հասարակություն

ԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր

Աշխարհը ստեղծվում է նրանց կողմից, ովքեր հարցեր են տալիս ու փնտրում դրանց պատասխանները։ ԱրարատԲանկի գիտակների թիմը հոկտեմբերի 21-ին մասնակցեց «4090 Բարեգործական» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի մրցաշարին, որտեղ տարբեր ոլորտների մասնագետներ միավորվել էին` աջակցելու 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից զինվորների կրթությանը։

Միջոցառման բացմանը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը շնորհակալություն հայտնեց մրցաշարի աջակիցներին ու գլխավոր հովանավոր ԱրարատԲանկին՝ 2022թ․-ից ի վեր հիմնադրամի կողքին կանգնելու համար։

«Կան ծրագրեր, որոնց մասին խոսելիս բառերը չեն բավարարում, և դրանք փոխարինվում են էմոցիաներով, հատկապես այն մարդկանց հանդեպ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ նման ծրագրեր կյանքի կոչելու համար։ ԱրարատԲանկը, որպես պատասխանատու բիզնես շարունակելու է կանգնել ծրագրի կողքին։ Նման ծրագրերին աջակցություն ցուցաբերելը քննարկումից դուրս է, հատկապես, երբ խոսքը գնում է կրթության միջոցով 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից տղաների կյանքի որակը փոխելու մասին»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

Ինտելեկտուալ խաղը մեկնարկեց Բանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի անունից հնչեցված հարցով։ Հարցին ճիշտ պատասխանեց Brainy թիմը, որը ԱրարատԲանկի կողմից նվեր ստացավ Ուոլթեր Այզեքսոնի «Նորարարները» գիրքը՝ մակագրված բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանի կողմից։    

Տասներկու թիմ մրցեցին հետաքրքիր, ուրախ և ջերմ մթնոլորտում։ Մրցաշարը հաղթեց «Чайник вартет» թիմը, որի անդամներին Աննա Ալլահվերդյանը շնորհեց ԱրարատԲանկի Mastercard World Travel  պրեմիում դասի քարտեր։ Բանկային ստանդարտ քարտերից տարբերվող Mastercard World Travel քարտը միավորում է ճկուն ծառայություններ ու բացառիկ հնարավորություններ։  

ԱրարատԲանկի աջակցությունն ու մասնակցությունը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցաշարին հերթական անգամ ընդգծեց բանկի կարևոր ուղերձը՝ գիտելիքը ուժ է, իսկ  աջակցությունը հայրենիքի նվիրյալներին՝ նրանց կյանքի փոփոխության գրավական։ Այս միջոցառումը ևս մեկ վկայություն էր այն բանի, որ երբ բիզնեսը վերհանում և հասցեագրում է հասարակության համար կարևոր խնդիրներ, ձևավորվում է երկարաժամկետ, ամուր կապ, որը ծառայում է գրագետ և բարեկեցիկ հասարակություն ունենալուն։

 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից