Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանՍուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՄհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ Փաշինյան«Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներՄոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին
Հասարակություն

Եկեղեցին մի մարմին է՝ Քրիստոսի մարմինը, ուստի հակառակվել Եկեղեցուն նշանակում է՝ հակառակվել Քրիստոսին․ Տեր Արամ Բաղումյան

Տեր Արամ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եկեղեցին մի մարմին է՝ Քրիստոսի մարմինը, ուստի հակառակվել Եկեղեցուն նշանակում է՝ հակառակվել Քրիստոսին»։
 
Եկեղեցին Աստծո կողմից հիմնադրված կենդանի մարմին է, ոչ միայն մի կառույց կամ ժողով։ Այն Քրիստոսի մարմինն է, և Նրա անդամները կապված են միմյանց հետ սիրով, հնազանդությամբ և պատասխանատվությամբ։ Այս միասնության պառակտումը՝ այն էլ «քաղաքական» պատճառներով, խորապես հակասում է Սուրբ Գրքի ուսուցմանը և Տիրոջ կամքին։
 
Ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են առանձնացնել իրենց «սրբությունը» Եկեղեցուց՝ հայտարարելով. «Ես Եկեղեցու դեմ չեմ, բայց ես ընդդիմանում եմ Ամենայն Հայոց Հայրապետին»։ Սա ոչ միայն հոգևորապես կույր, այլ նաև վտանգավոր և հերետիկոսական մտածողություն է։
Քրիստոս երբեք չհաստատեց անհատական հավատ՝ անջատ Եկեղեցուց։ Նա հիմնեց Եկեղեցի՝ Իր մարմինը, և այդ մարմնի մեջ դրեց գլուխ, սրբեր, առաջնորդներ և կարգ։
 
«Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու, որ նրա մարմինն է, լրումը նրա, որ իրենով է լցնում ամեն ինչ ամեն ինչում»(Եփեսացիս 1:22–23)։
 
Եթե Եկեղեցին մարմին է, ապա այն ունի գլուխ։ Իսկ եթե մերժում ես գլուխը, ի՞նչ ես անում մնացած մարմնին՝ պառակտում ես այն։ Մեկ ձեռքը երբեք չի կարող ասել մյուսին՝ «ես քեզ պետք չունեմ»։ Այդպես նաև հավատացյալը չի կարող ասել Եկեղեցու սահմանված առաջնորդին՝ «դու ինձ պետք չես», և համարել, թե մնում է նույն մարմնի մաս։
 
Քրիստոս հաստատեց կարգ ու պատշաճություն Իր Եկեղեցում. « Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ » (Եբրայեցիս 13:17)։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եկեղեցու Սուրբ Ավանդության համաձայն՝ ժողովրդի համար քահանայապետի աստիճան ունի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգով օծյալ հոգևոր առաջնորդն է՝ Սուրբ ավանդությամբ և Եկեղեցու կանոններով հաստատված։
 
Նրա դեմ գործելը, նշանակում է գործել այն կարգի դեմ, որը հաստատել է Աստված։ Եվ ով ձեռք է բարձրացնում Տիրոջ Օծյալի վրա, ձեռք է բարձրացնում հենց Աստծո սահմանած կարգի վրա։
 
Քրիստոսի հետևորդը, ով իսկապես ապրում է հնազանդության ու սիրո մեջ, չի կարող իր սրտում պահել ատելություն և ոտնձգություն նրա հանդեպ, ում վրա Աստված դրել է ժողովրդի հոգևոր խնամակալության ձեռքը։
 
Եկեղեցին ոչ թե քաղաքական կազմակերպություն է, որին ընդդիմանում են հրապարակներում կամ սոցիալական ցանցերում, այլ Քրիստոսի կենդանի մարմինն է։ Երբ դու պայքարում ես այդ մարմնի դեմ՝ դու այլևս այդ մարմնի մեջ չես։ Սուրբ Հոգին խոսում է միության մեջ, ոչ թե ամբոխի գոռոցի ու պառակտության մեջ։
«Արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ » (Մարկոս 3:24–25)։ Եկեղեցու պառակտումն ու ներքին հակամարտությունը ոչ միայն վնասում են հավատացյալներին, այլև քայքայում են ողջ հոգևոր տունը։
 
Քրիստոս աղոթեց, որ մենք լինենք մի՝ ինչպես Նա է Մի Հոր հետ։ «Որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ, որպեսզի նրանք էլ Մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ Դու ուղարկեցիր ինձ։ » (Հովհաննես 17:21)։
 
Եկեղեցում առաջնորդները մեր հոգևոր եղբայրներն են, հոգևոր հայրերն են։ Ընտանիքում երբ եղբայրների միջև տարաձայնություն է լինում, լուծում են սիրով, աղոթքով և ոչ թե հրապարակային մեղադրանքներով։
Քրիստոնյան չի կարող ասել՝ «Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին, բայց մերժում եմ Նրա մարմինը»։ Նմանատիպ ձևով ՝ «Ես Եկեղեցուն սիրում եմ, բայց դեմ եմ նրա առաջնորդին» խոսքերը խորապես հակասում են հավատքի էությանը։ Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսին մերժելը նշանակում է մերժել նաև նրա՝ Սուրբ Հոգու կողմից օծված կարգը։ Ով պայքարում է Հայրապետի դեմ՝ պատերազմում է ամբողջ Եկեղեցու դեմ, որովհետև նա այլևս այդ նույն մարմնի մաս չէ։
 
Եկեղեցու դեմ խոսելը՝ նշանակում է դուրս գալ այդ մարմնից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պայքարելը՝ նշանակում է Եկեղեցու գլուխը կտրել։ Իսկ ով կտրում է մարմնի գլուխը՝ սպանություն է գործում՝ ոչ միայն մարմնի, այլ նաև սեփական հոգու դեմ։