Կրակոցներ՝ Երևանում․ վիրավnրի կյանքը փրկել չի հաջողվել
Հոկտեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ հնչել և կա վիրավոր քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ կժամանեն քրեական ոստիկանները հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամաբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ով ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայրում քրեական, ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ:
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն էր։
Պարզվել է, որ ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս 12 շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից թվով 2 կրակոց է արձակել Շմավոն Ա․-ի ուղղությամբ, ով հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Երևանի քրեական ոստիկանները պարզել են ենթադրյալ կրակոցի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի