Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները Մոսկվայում հնչեցրին Արցախի ձայնը

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայում կայացավ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտների համերգը, որի ընթացքում նրանք իրենց կատարումներով հնչեցրին Արցախի ձայնը և ներկայացրին հայկական մշակույթի ոգին Մոսկվայի հայ համայնքին։

Միջոցառումն իրականացվեց ծրագրի հավատարիմ բարեկամ Սյուզի Այրումյանի շնորհիվ, որի անսահման նվիրումն ու հոգատարությունը հնարավորություն տվեցին արցախցի պատանիներին ներկայանալ միջազգային բեմում։

«Ես ինքս արցախցի եմ և միշտ փորձել եմ օգտակար լինել իմ հայրենակիցներին՝ ընկերներիս աջակցությամբ։ Երբ Սերգեյ Սմբատյանից տեղեկացա այս ծրագրի մասին, այն անմիջապես գրավեց ինձ իր գաղափարով․ երեխաները աշխարհի տարբեր բեմերից կհնչեցնեն «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։ Շատերը կորցրել են իրենց տները, բայց եթե մենք ուժեղ լինենք մեր մշակույթով և պահպանենք մեր արմատները, վստահ եմ՝ Արցախը միշտ կապրի։ Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման բոլոր մասնակիցներին, Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայի հիմնադիր Վարդուշ Կարևային, ինչպես նաև բոլոր աջակիցներին։ Վստահ եմ՝ երբ այս երեխաները տարբեր հարթակներից կհնչեցնեն «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը, Ձեր անուններն էլ կդառնան այս պատմության մի մասը։ Յուրաքանչյուր աջակցություն չափազանց կարևոր է այս երեխաների համար։ Շնորհակալություն Սերգեյ Սմբատյանին՝ այս հրաշալի ծրագրի նախաձեռնության համար։ Խնդրում եմ՝ շարունակել և ավարտին հասցնել այն նպատակը, որը ի սկզբանե դրվել է», — նշեց Սյուզի Այրումյանը։

Ծրագրի հեղինակն ու նախաձեռնողը՝ դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, ով իր խոսքում ընդգծեց ծրագրի գաղափարի խորությունը․

«Այս ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել դժվարությունների միջով անցած պատանի երաժիշտներին, ովքեր անկեղծորեն սիրում են երաժշտությունը, ստանալու կայուն կրթություն և հնչելի դարձնելու իրենց արվեստը։ Ես որպես նրանց կոլեգա իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել, որ այս երեխաները մեր հավատքի և աջակցության կարիքն ունեն։ Նրանց տաղանդը պետք է հնչի աշխարհի լավագույն բեմերում, որպեսզի «Ես ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դառնա ճանաչելի ողջ աշխարհում»։

«Արվեստ23» ՀԿ-ի նախագահ Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ ծրագրում ընդգրկված են 23 արցախցի պատանի երաժիշտներ, որոնց յուրաքանչյուր ելույթը նպաստում է ոչ միայն կրթական, այլև հոգևոր վերածնունդի գաղափարին․

«Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք անել այնպես, որ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը հնչի աշխարհի լավագույն բեմերից՝ մեր երեխաների շնորհիվ։ Դա հնարավոր է միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատում են նրանց և կանգնած են ծրագրի կողքին։ Շնորհակալ ենք բոլոր գործընկերներին ու աջակիցներին՝ այս ճանապարհին մեր կողքին լինելու համար»։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ծրագրի վեց սաներ՝ Ալեքսանդր Հայրապետյան (ջութակ), Մարիա Ավանեսյան (դաշնամուր), Նվեր Բաղդասարյան (կոնտրաբաս), Ռոման Ավանեսյան (կլառնետ), Սյուզաննա Ղուլյան (ջութակ) և Վլադիմիր Գալստյան (դաշնամուր)։ Նրանք կատարեցին Չայկովսկու, Շուբերտի, Ռախմանինովի, Դիմլերի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց պատանի երաժիշտների տպավորիչ ելույթները, որոնք հուզեցին բոլոր ներկաներին։

Մոսկվայում գտնվելու ընթացքում երեխաները նաև այցելեցին քաղաքի մշակութային տեսարժան վայրեր և հնարավորություն ունեցան լսելու Վագների և Չայկովսկու ստեղծագործությունները՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Մոսկվայի միջազգային երաժշտական տանը։

Միջոցառումը կայացավ մի շարք հայկական ընկերությունների աջակցությամբ, որոնց թվում էին Ararat Park Hotel Moscow, Gayane’s Restaurant, Café Ararat Moscow, Galereya Gradusov, Ijevan Russia և KaTaro Wine։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, և այն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։