Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ucom-ն աջակցում է Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը

Ucom-ը հանդես է գալիս որպես տեխնոլոգիական գործընկեր՝ Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երևանում անցկացվող «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան միջազգային կոնֆերանսում։

Կոնֆերանսը համախմբում է ներքին աուդիտի, ռիսկերի կառավարման, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության ոլորտների ավելի քան 150 մասնագետների և փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սլովենիայից և այլ երկրներից։

Միջոցառման ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես կգա ելույթով՝ «Կապից դեպի պատասխանատվություն. հեռահաղորդակցությունը ԱԲ դարաշրջանում» թեմայով՝ ներկայացնելով իր տեսլականը արհեստական բանականության դարաշրջանում հեռահաղորդակցության զարգացումների վերաբերյալ։ 

«Արհեստական բանականության դարաշրջանը մեզ պարտադրում է վերաիմաստավորել կապի նշանակությունը։ Այսօր կապը միայն տեխնոլոգիա չէ, այլ՝ վստահության, տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության համար պատասխանատվություն։ Ucom-ը հավատարիմ է իր առաքելությանը՝ ձևավորելու անվտանգ, առաջադեմ և մարդակենտրոն թվային միջավայր իր բաժանորդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՆԱԻ-Հայաստանի 2025թ կոնֆերանսի նպատակն է խթանել կորպորատիվ կառավարման լավագույն փորձը՝  արհեստական բանականության ու թվային ակտիվների դարաշրջանում։ Վերջինս իհարկե բիզնեսին ապահովում է լայն հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ առաջ է բերում նոր ռիսկեր։ Այստեղ կարևոր է կառավարման ու հսկողական գործառույթների արդյունավետ համագործակցությունը։ Ուստի և կոնֆերանսի նպատակն է ձևավորել հարթակ, որտեղ կոնֆերանսի մասնակիցները կկարողանան ծանոթանալ հայաստանյան և արտասահմանից հրավիրված մասնագետների փորձին, փոխանակել մտքեր ու գտնել հաջողության ճանապարհին իրենց բիզնես միջավայրի համար առավել արժեքավոր ու կիրառելի լուծումներ։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ ու այդպիսով նաև մեր նպատակներին աջակցելու համար», - նշել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ի նախագահ Արա Չալաբյանը:

Տարեկան այս հարթակը նպատակ ունի խթանել գիտելիքների փոխանակումը, աջակցել կառավարման և ռիսկերի կառավարման մշակույթի զարգացմանը, ինչպես նաև բացահայտել նոր հնարավորություններ՝ բիզնեսի թվային փոխակերպման, արհեստական բանականության կիրառության և կիբեռանվտանգության ոլորտներում։

Ucom-ն արդեն երկրորդ տարին է, ինչ՝ որպես գործընկեր աջակցում է կոնֆերանսին, նպաստելով Հայաստանում անվտանգ և վստահելի թվային միջավայրի ձևավորմանը։