IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2025 թվականի հոկտեմբերի 20–21-ին IDBank-ը մասնակցեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (BACEE) 50-րդ հոբելյանական միջազգային բանկային համաժողովին՝ որպես արծաթե հովանավոր։ Համաժողովը նվիրված էր Ասոցիացիայի 25-ամյակին և տեղի ունեցավ Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ համախմբելով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանկային և ֆինանսական ոլորտների առաջատար ղեկավարներին ու մասնագետներին։
Բանկը ներկայացնում էր Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը: Նա նաև մասնակցեց տարածաշրջանային բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը՝ խոսելով տարածաշրջանի ֆինանսական միջավայրի ձևավորող հիմնական մարտահրավերների, ռազմավարությունների և հաջողության օրինակների մասին։
IDBank-ի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային համագործակցության, տարածաշրջանային գործընկերության զարգացման և ֆինանսական ծառայությունների նորարարական մոտեցումների նկատմամբ հանձնառությունը։ 2025 թվականի ապրիլին պաշտոնապես միանալով BACEE-ին՝ բանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային ֆինանսական համայնքում և նպաստել զարգացող շուկաներում բանկային համակարգի ապագայի վերաբերյալ երկխոսությանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար