Արգիշտի Մեխակյանի շտաբը պոկում է ընդդիմախոսների պաստառները
Վաղարշապատի ընտրական քարոզարշավի ընթացքում տարբեր համայնքներից ստացվող տեղեկությունները հաստատում են՝ իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանի շտաբը վարչական ռեսուրսներն ամբողջությամբ ներքաշել է ընտրապայքարի մեջ՝ դիմելով անգամ ամենակեղտոտ մեթոդներին։
Այսօր «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Մեխակյանի թիմը սկսել է համակարգված ձևով պոկել մրցակից թեկնածու Խաչիկ Մանուկյանի պաստառները։
Նրա խոսքով՝ «ամեն տեղից պոկում են պաստառները՝ թողնելով միայն Մեխակյանի նկարները»։
«Մենք նոր էինք փակցրել մեր պաստառները՝ մի քանի րոպե անց արդեն պոկած էին։ Սա է իշխանության ձեռագիրը․ վարչական ռեսուրս, քարոզչամեքենա, և հիմա էլ՝ պաստառների պատերազմ։ Սա է Նիկոլ Փաշինյանի թիմի գործելաոճը․ բոլորը Նիկոլից Նիկոլ են։ Աջակիցներ են հավաքում պաստառ պոկելով, սա է իրենց դեմքն ու չափանիշը», – նշել է նա։
Ըստ ականատեսների՝ նման դեպքեր արձանագրվել են նաև Ամբերդ և հարակից համայնքներում։ Տեղացիները պատմում են, որ պաստառների հեռացմամբ երբեմն զբաղվում են անչափահասներ, որոնց ուղղորդում են Մեխակյանի շտաբի ներկայացուցիչները։
Նշենք, որ քարոզարշավի մեկնարկից հետո արդեն մի շարք համայնքներում գրանցվել են նմանատիպ միջադեպեր, ինչը վկայում է իշխանության կողմից կիրառվող ճնշումների և մրցակիցներին վարկաբեկելու մեթոդների շարունակականության մասին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար