Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել

Խնայողությունների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ը, ևս մեկ առիթ է անդրադառնալու ԱրարատԲանկի կողմից ողջ տարին երիտասարդների համար ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասերին, նրանց մտքերին ու հարցադրումներին, խնայելու կարևորության մասին աշխույժ քննարկումներին։  

«Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարևոր է պետության համար, քանի որ այն  «աշխատում է» հօգուտ երկրի տնտեսության զարգացման»,- նշում է ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, ով մեր երկրի տարբեր անկյուններում վարել է աշխույժ, կենդանի զրույցներ երիտասարդների հետ ֆինանսական գրագիտության շուրջ։

Եկամուտներ և ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն և այլ հետաքրքիր թեմաներ են ներկայացվել «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդներինճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և  հմտությունների զարգացման միջոցառումներով։ 

Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպվել էր վրանային ճամբար։ Երկու կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ երիտասարդները ձեռք բերեցին ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։ 

ԱրարատԲանկի աջակցությամբ Oogway սուպերհերոսների դպրոցի կողմից մշակված ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներին մասնակցել են մարզերի 14-17 տարեկան պատանիներ։ Նրանց  առաջին արձագանքներից արդեն կարելի է եզրակացնել, որ դասընթացները հիմնովին փոխել են ֆինանսների մասին նրանց պատկերացումները՝ դարձնելով ապագայի նկատմամբ ավելի վստահ ու գրագետ։

Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջին նախաձեռնությունը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ 

 

«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր»՝ խնայելու կարևորության մասին այս տեսանյութը «Պարզից պարզ» փոդքասթի շրջանակներում ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծված տասնյակ տեսանյութերից մեկն է։ Փոդքաստը վարում է Արա Չալաբյանը։   

Փոդքաստի հեղինակն այստեղ խոսում է արտակարգ իրավիճակների ֆոնդի՝ ֆինանսական անվտանգության բարձիկի մասին, նաև, թե ինչու է այն անհրաժեշտ նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին ունի ապահովված աշխատանք և բարեկեցիկ կյանք։ 

«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանը նշում է, որ ԱրարատԲանկը, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։

Սա շատ կարևոր է, որովհետև երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը և գիտակցությունն, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության։ Շատ կարևոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու և ներդնելու մասին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից