Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Հասարակություն

Թալան Փաշինյանի ձևով. պետական միջոցները՝ յուրայիններին

ՀՀ վարչապետի աշխատակազմը գաղտնի ընթացակարգով ու առանց մրցույթի, առանց հանրային թափանցիկության մոտ 540 հազար դոլար է հատկացրել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին 2020-25 թթ.-ին։ Հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող ՀԿ-ի ղեկավարը Փաշինյանի մերձավորներից է՝ ոմն փիլիսոփա Վարդան Ազատյանը, որը 2024 թ. Փաշինյանի անձնական որոշմամբ նշանակվել է Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, նաև վարչապետին կից հանրային խորհրդի անդամ։

Ազատյանը 2019 թ. գիրք է հրապարակել «Ովքեր արեցին հեղափոխությունը» վերնագրով, որտեղ արված մեջբերումներն էլ դարձել են Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» հիմքը։ Որևէ այլ արժանիք նշված անձը չունի՝ բացի հայ հանրության մեջ վտանգավոր, ինքնությանը հարվածող նարատիվներ տարածելուց։ Իսկ դա, պարզվում է, բոլորովին էլ անվարձահատույց չէ։ Կես միլիոն դոլարից ավելի գումար՝ 5 տարում, ռեկտորի ու հանրային խորհրդի անդամի պաշտոն։

Ահա այսպես՝ պետական միջոցները գաղտնի ընթացակարգով ու առանց մրցույթի, առանց հանրային թափանցիկության, նվիրաբերվում են իշխանության սպասարկուներին։ Թալանը պոզով-պոչով չի լինում։

Արփի Ալեքսանյան