Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Audemars Piguet-ի պատմական գրպանի քրոնոմետրը վաճառվել է ռեկորդային գնով ԱՄՆ-ն Եվրոպային առաջարկներ է ուղարկել ՌԴ-ին համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ. WSJԿարևորը` ՍՅՈՒՆԻՔԻ մասին․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունըԳերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. ՓաշինյանՎստահությունն է հաջողված համագործակցության բանալինՊետության եկամուտները աճում են, թոշակները՝ մնում անփոփոխ․ Ավետիք ՉալաբյանՍահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն ՄանվելյանԾաղկաձորում կազմակերպել է երկօրյա աշխատարան՝ ուղղված կուսակցության երիտասարդական միության զարգացմանը․ Էդմոն Մարուքյան ՔՊ-ական երեսպաշտություն՝ Մակունցի կատարմամբ Փաշինյանի իշխանությունը շահագրգիռ չէ գերիների վերադարձով Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրը միավորող դեր է կատարում Փաշինյանը նույն հարթության մեջ է դնում արցախահայերի հարցն ու «Արևմտյան Ադրբեջանը» Բավարարե՛ք Միքայել Սրբազանի՝ իր բժշկի մոտ վիրահատվելու պահանջը․ Էդմոն ՄարուքյանԳիտնականներին անհրաժեշտ է տրամադրել սոցիալական արտոնություններ․ Մենուա Սողոմոնյան Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան Պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ Մենք փոխելու ենք այդ պատկերը․ Մեր ձևովՏարոն Չախոյան, շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում․ Ալիկ ԱլեքսանյանԱրևմուտքը հորինել է «Կրեմլի ագենտ», «Պուտինի ագենտ», «ԿԿԲ-ի ագենտ» տերմինները․ Մհեր Ավետիսյան Ուսուցիչների եկամուտը զգալիորեն ցածր է ՀՆԱ -ի համեմատ․ Ատոմ Մխիթարյան
Ժամանց

Hyundai-ն թողարկել է իր հայտնի քրոսովերի նոր սերունդը

Hyundai Motor-ը ներկայացրել է Venue սուբկոմպակտ քրոսովերի նոր (երկրորդ) սերունդը, որը շուկաների մեծ մասում մակնիշի ամենակոմպակտ և էժան մեքենան է:

Երկրորդ Venue-ն առաջարկում է արմատապես վերափոխված՝ ավանգարդ ոճ, որը բնորոշ է Hyundai-ի բոլոր վերջին մոդելներին և օգտատերերի էլեկտրոնիկայով համալրվածության նոր մակարդակ, հաղորդում է Drom.ru-ն։ Միևնույն ժամանակ, էներգաբլոկների շարքը մնացել է անփոփոխ՝ նախորդի համեմատ։

Նոր Hyundai Venue-ն թողարկվում է առաջին սերնդի մոդելի պլատֆորմի վրա և ունի նույն շասսին։ Չափերը նույնպես գրեթե չեն փոխվել. երկարությունը՝ 4,0 մ, անիվային բազան՝ 2,52 մ։

Նոր Hyundai Venue-ի արտաքին տեսքում ավելի ընդգծված է նրա քրոսովերային պատկանելությունը. թևերի վրա ավելի ուժեղ է արտահայտված ռելիեֆը, որը տեսողականորեն ընդլայնում է անիվների հետքը, մեծացվել է անիվների կամարների և բամպերների ստորին հատվածի չներկված պաշտպանիչ պոլիմերային երեսպատումների մակերեսը, որոնց տեսքը նմանեցվել է մետաղական պաշտպանիչ թիթեղների։

Բազմաբաղադրիչ օպտիկան, որը բաղկացած է պարզ անկյունային երկրաչափական ձևերից, ամբողջությամբ լուսադիոդային է, ի տարբերություն նախորդ սերնդի մոդելի հալոգենային օպտիկայի։

Նոր Hyundai Venue-ի ինտերիերի կահավորանքը պարզ է, միևնույն ժամանակ կոնստրուկտորները չափ են պահպանել թվայնացման հարցում։ Տեղեկատվության ամբողջական ցուցադրման համար վահանակի վրա տեղադրված է հորիզոնական հարթությամբ կլորացված էկրան՝ երկու 12,3-դյույմանոց լայնաֆորմատ դիսփլեյներով՝ սարքերի վահանակի և մուլտիմեդիայի համար, որը ունիվերսալ է Hyundai-ի գրեթե բոլոր առջևի քարշակով մեքենաների համար։

Նոր սերնդի Hyundai Venue-ում օպցիաների ցանկին ավելացվել է լիարժեք մեկգոտիական կլիմա-կառավարում, որի կառավարման բլոկը ունի ավանդական կոճակներ և մեխանիկական կարգավորիչներ։ Ընդհանուր առմամբ, նոր Hyundai Venue-ի ինտերիերում չկա ոչ մի սենսորային կոճակ. Hyundai-ում շատ զգայուն են արձագանքել չափից ավելի թվայնացված ինտերիերների քննադատությանը և հիմնավոր աշխատանք են կատարել սխալների ուղղման ուղղությամբ։ Նույնիսկ փոխանցումատուփի ընտրիչի համար է պահպանվել հատակի լծակի սովորական ձևը։

Hyundai Venue-ի հիմնական իրացման շուկայում՝ Հնդկաստանում, այն առաջարկվում է բենզինային շարժիչների ընտրությամբ՝ 1,2 լ (83 ձիաուժ), 1,0 լ տուրբոմղումով (120 ձիաուժ) և 1,5 լ դիզելային շարժիչով (116 ձիաուժ)։ Փոխանցումատուփերը, կախված շարժիչից և գնորդի նախասիրություններից, մեխանիկական են կամ ավտոմատ հիդրոմեխանիկական, ինչպես նաև վարիատոր։ Քարշակը բացառապես առջևի անիվների վրա է։

Նոր Hyundai Venue-ը, ինչպես և նախորդը, արտադրվում է Հնդկաստանի Չեննաիի գործարանում։