Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Ներդրողները գնալու են այնտեղ, որտեղ խաղի կանոնները հստակ են, համակարգերը՝ կայուն, երկիրը՝ պատրաստ ներդրումների (տեսանյութ)

Հոկտեմբերի սկզբին Ծաղկաձորում կայացավ Mining Armenia Forum-ը (Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում)՝ երկօրյա համաժողովը։ Համաժողովն աննախադեպ քանակի և աշխարհագրության միջազգային փորձագետներ էր բերել Հայաստան, որոնք հայտնի են ոչ միայն հանքարդյունաբերության, այլև հարակից՝ ֆինանսական և բնապահպանական ոլորտներում։

Մասնակիցներից մեկը միջազգային աշխարհահռչակ Wood Mackenzie խորհրդատվական ընկերության հանքարդյունաբերության և մետաղների տնօրեն Վաել Ջաբերն էր, որի դիտարկմամբ՝ աշխարհում ամենուր մետաղների պահանջարկն ավելանում է, և երկրները ուժեղ մրցակցության մեջ են՝ ներդրողներ ներգրավելու համար։ Ներդրողները գնալու են այնտեղ, որտեղ խաղի կանոնները հստակ են, համակարգերը՝ կայուն, երկիրը՝ պատրաստ ներդրումների, — բանաձևում է մասնագետը։

Նրա խոսքերով՝ աշխարհը գնալով ավելի շատ էներգիայի կարիք է ունենալու, առաջանալու է ավելի շատ կանաչ էներգիայի պահանջարկ, և գնալով ավելի ու ավելի է աճելու էլեկտրոմոբիլների արտադրությունը։ Շուկայի պահանջարկը մեծ է, և սա լավ ժամանակ է Հայաստանի համար՝ օգտվելու այս հնարավորությունից, ցույց տալու ներդրողին, որ ունի լավ միջավայր և ներդրումային դաշտ։ Քանի որ, եթե ներդրողը չգա այստեղ, կգնա որևէ այլ՝ ավելի բարենպաստ երկիր, — բացատրեց Ջաբերը։

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ընթացքում շատ խոսվեց այն մասին, որ Հայաստանի գործող հանքերը շատ չեն՝ ընդամենը մի քանիսը, և դրանց պաշարները անսպառ չեն։

Վաել Ջաբերը պնդում է, որ ժամանակն այստեղ կրիտիկական նշանակություն ունի։ Մեկ նոր հանք կառուցելը տևում է մոտ 15 տարի՝ հայտնաբերումից մինչև արտադրություն։ Եթե այսօր ներդրումներ ներգրավես, նոր հանքը կսկսի գործել 10 և ավելի տարի անց։ Ուրեմն պետք է հիմա սկսել՝ 10 տարուց արդյունք ակնկալելու համար։

Խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանը շատ տեսանելի չէ․ մարդիկ, ներդրողները չգիտեն Հայաստանի մասին։ Ուստի, նրա կարծիքով, պետք է սկսել պոտենցիալը բացահայտելուց՝ ներդրումներ անել հանքերի մասին անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության մեջ, քարտեզագրել պոտենցիալը, հնարավորություն ստեղծել ներդրողի համար հասկանալու հնարավորությունները և անել ամեն ինչ, որպեսզի ներդրողին հասկանալի լինի ողջ գործընթացը՝ պահանջները հստակ, օրենքները՝ կանխատեսելի։ Այս ամենը հետևողական ջանքեր է պահանջում կառավարությունից։

Երկիրը ներկայացնելու առումով, մեր զրուցակցի խոսքով, Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը կարևորագույն նշանակություն ունի։ Ընդամենը երկու օրում հյուրերը ծանոթացան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալին, խնդիրներին և բացթողումներին։

«Ընդամենը երկու օրում հստակ պատկեր ես ունենում, թե ինչպիսի հնարավորություններ կան այստեղ և ինչ անելիքներ», — ասում է միջազգային փորձագետը։ Նրա կարծիքով՝ նման ֆորումներից հետո կարևոր է անցնել գործողությունների՝ ոչ միայն խոսել, այլև հետևողական քայլեր անել։ Ոչ թե մեկ տարի սպասել՝ հաջորդ տարի հավաքվելու և հանքարդյունաբերության պոտենցիալի մասին նորից խոսելու համար, այլ հենց հիմա սկսել գործողությունները, քանի որ մյուս երկրները դա արդեն անում են՝ ներդրումներ ներգրավելու համար։

Այս առումով անելիքներ ունեն և՛ կառավարությունը, և՛ մասնավոր սեկտորը։ Կառավարությունը պետք է ապահովի համապատասխան դաշտ՝ նոր ներդրումներ ներգրավելու համար, իսկ գործող ընկերությունները պետք է որդեգրեն միջազգային լավագույն փորձը։

Արդյունավետ գործունեության համար պետք է բալանս ստեղծել երեք հիմնական շահագրգիռ կողմերի՝ կառավարության, ընկերությունների և հանրության միջև։ Ոչ մի երկրում այդ հավասարակշռությունը կատարյալ չէ։ Եթե դիտարկենք այնպիսի հանքարդյունաբերական երկրներ, ինչպիսիք են Կանադան ու Ավստրալիան, ապա կհամոզվենք, որ այդ երկրները կարողացել են որոշակի բալանս ստեղծել։

Բանախոսի մեկնաբանությամբ՝ սոցիալական ռիսկեր կան ամեն տեղ․ յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն ու առանձնահատկություններն ունի։ Կարևոր է գտնել բալանսը, որպեսզի հանքարդյունաբերության հնարավորությունները հավասարակշռվեն պետության, ներդրողի և հասարակության շահերի միջև։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ռեսուրսների պատասխանատու, ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարում։

Միջազգային փորձագետը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության ոլորտը շեշտակի տեմպերով ներմուծում է նորագույն տեխնոլոգիաներ, կանաչ լուծումներ և արհեստական ինտելեկտ։ Հայաստանը նույնպես կարող է և պետք է օգտվի այդ հնարավորություններից։