Սպանվել է ՔՊ-ի տարածքային կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշերը սպանվել է 33-ամյա Շմավոն Աթոյանը, ով հայտնի էր որպես բլոգեր։ Այս մասին հայտնում է «Իշխանություն» լրատվականը:
Հոկտեմբերի 25-ին Երևանի Դավթաշենում հնչել են կրակոցներ։
Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի 3-րդ թաղամասի 11 հասցեում հնչել են կրակոցներ, և կա վիրավոր քաղաքացի։
Մինչ քրեական ոստիկանների դեպքի վայր ժամանումը, ոստիկանության Դավթաշենի բաժին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նշված վայրից մեկ անձ «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածը ժամը 02:50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։
Շմավոն Աթոյանը բլոգեր էր, ով հայտնի էր իշխանություններին սատարող հրապարակումներով։
Շմավոն Աթոյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դավթաշեն Տարածքային կառույցի անդամ ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի