Գյումրիում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 31-ին` ժամը 17.25-ին, Գյումրիի Մուշ թաղամասի մի բնակիչ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ Խրիմյան Հայրիկի փողոցում գտնվող և իր տնօրինությանը հանձնած տնակից գողացել են սառնարան, լվացքի մեքենա և համակարգիչ։
Քրեական ոստիկանների միջոցառումների շնորհիվ ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել են 42 և 32 տարեկան գյումրեցի երկու տղամարդիկ, որոնք 32-ամյա համաքաղաքացու կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով գողացված իրերը տեղափոխել են 42-ամյա տղամարդու տնակ։
Ժամը 17.45-ին Շիրակացու փողոցի իր տնակի մոտ 42-ամյա գյումրեցին ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 1-ին կատարված խուզարկությամբ նրա տնակում հայտնաբերվել է գողոնը` սառնարանը, լվացքի մեքենան և համակարգչի աքսեսուարները: Տնակի պահարանում հայտնաբերվել են նաև սվին-դանակ և ինքնաձիգի չորս փամփուշտ։
Ձեռնարկվում են միջոցառումներ 32-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի