Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

  • Նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին՝ աշխարհագրություն, ժամը 15:00-ին՝ ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն)
  • Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին՝ քիմիա, շախմատ, ժամը 15:00-ին՝ տեխնոլոգիա, ֆրանսերեն
  • Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին՝ հասարակագիտություն, ժամը 15:00-ին՝ գերմաներեն, կերպարվեստ, ժամը 12:00-ին՝ թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ եզդիերեն, պարսկերեն, ասորերեն
  • Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին՝ պատմություն
  • Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ ռուսաց լեզու, ժամը 15:00-ին՝ անգլերեն
  • Նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին՝ ՆԶՊ, երաժշտություն, ժամը 15:00-ին՝ կենսաբանություն, ֆիզիկա
  • Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին՝ ֆիզկուլտուրա, ժամը 15:00-ին՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվար)
  • Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին՝ հայոց լեզու, ժամը 15:00-ին՝ մաթեմատիկա

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

  • Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին՝ երաժշտություն (նվագակցություն (դաշնամուր), փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ), ժամը 10:00-ին՝ պարարվեստ
  • Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին՝ թատերարվեստ (թատերարվեստ), շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող:

Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորման ժամանակացույց՝

  • Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին՝ հոգեբանություն:

Քննական կենտրոնների՝ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված այն հանգամանքից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։

Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010-599699 (ներքին 620) հեռախոսահամարին: