Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա անավարտ թողած ասֆալտապատումը խնդիր է դարձել վարորդների համար. ահազանգ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս գործակարգավարական նիստերի ժամանակ հորդորում, երբեմն էլ՝ խիստ հանձնարարականներ է տալիս, որպեսզի երբ «Վեոլիա ջուր»-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն եթե աշխատանքներ են կատարում, ու փորում են ասֆալտը, ապա վերջում պարտավոր են 1-2 օրվա ընթացքում այդ հատվածում կատարել ասֆալտապատման աշխատանքներ: 

Այդ աշխատանքները անավարտ չեն թողնում միայն «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ն:

Թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը երբ փորում են ասֆալտը և աշխատանքներ կատարում, ամեն անգամ աշխատանքները թողնում են կիսատ, թերի աշխատանքի արդյունքում էլ այդ հատվածներում տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, փոսերի մեջ ավտոմեքենաներ են հայտնվում, վարորդները ավտոմեքենաները հետո տեղափոխում են իրենց սրտի արհեստավորի մոտ, երբեմն էլ այդ փոսերի պատճառով ավտոմեքենաները գլխիվայր շրջվում կամ կողաշրջվում են: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
 
Արդեն մի քանի օր է՝ Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհահատվածում աշխատանքներ են կատարել, որից հետո այդ հատվածը, մանավանդ գիշերային ժամերին, վարորդների համար դարձել է մի իսկական գլխացավանք: 

Ամեն օր ավտոմեքենաներ են կոտրվում, հիմնականում՝ գիշերային ժամերին, քանի որ վարորդները ընկնում են այդ անհարմար, մի քանի մետր կիսաասֆալտապատ հատվածի մեջ, որոշ դեպքերում էլ փորձում են շրջանցել այդ հատվածը ու տեղի է ունենում ավտովթար: 

Հետևեք մեզ՝ այստեղ