ՌԴ ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք․ ի՞նչ իրավիճակ է ռուս-ուկրաինական ճակատում
Ռուս-ուկրաինական ճակատում գիշերը ևս հանգիստ չի անցել։ Ռուսական ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջանների վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ Վորոնեժի մարզի վրայով խոցվել է 11 անօդաչու թռչող սարք, Ռոստովի մարզի վրայով՝ 8, Կուրսկի մարզի և Ղրիմի Հանրապետության վրայով՝ 6-ական, Բրյանսկի մարզի վրայով՝ 5, իսկ Բելգորոդի և Օրյոլի մարզերի վրայով՝ 2-ական։
Օրյոլի մարզում Ուկրաինայի գիշերային հարձակումից տուժել է 10 բնակելի տուն։
Տեղեկացնենք նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է կարևոր օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու համար կամավորական ստորաբաժանումներ ստեղծելու առաջարկին։ Այս մասին հայտարարելէ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության ընթացքում ահաբեկչական հարձակումներից կարևորագույն օբյեկտների պաշտպանությանը նվիրված արտագնա խորհրդակցության ժամանակ։
«Այս սպառնալիքները վերացնելու ակտիվ ջանքեր են գործադրվում ինչպես դաշնային մակարդակով, այնպես էլ տարածաշրջաններում, որոնք առաջ են քաշում իրենց սեփական նախաձեռնությունները: Մի շարք տարածաշրջանային ղեկավարներ, այդ թվում՝ Նիժնի Նովգորոդի մարզը, առաջարկել են ստեղծել կամավորական խմբեր՝ հատկապես վտանգավոր օբյեկտների պաշտպանությունը ուժեղացնելու համար։ Այս առաջարկները հավանության են արժանացել պետության ղեկավարի կողմից», – հայտնել է Շոյգուն»:
Հիշեցնենք, որ ռուս-ուկրիանական պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ Պատերազմին նախորդել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը։
Ռուս-ուկրաինական այս պատերազմը համարվում է ամենամեծ ռազմական հակամարտությունը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի