Ավտոներկրողները թերահավատ են․ Կառավարությունը կհասնի՞ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի արտոնության երկրաձգման
2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում Եվրասիական տնտեսական միության ապրանքների մաքսային դրույքաչափերի ներդրման առնչությամբ ավտոներկրողները մտահոգված են։ NEWS.am-ի հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պատմեց, որ այս պահին ավտոներկրողները չեն կարողանում մասնակցել ճապոնական կայքերում իրականացվող աճուրդներին,ինչպես նաեւ ճապոնացի դիլերները չեն խոստանում, որ կապահովեն մեքենաների առաքումը մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ դրանից հետո մաքսատուրքերի բարձացման պարագայում ավտոներկրողներն ուղղակի կհրաժարվեն մեքենան մաքսազերծել չափազանց բարձր մաքսատուրքերի պատճառով։
«Ճապոնական կայքերը 7-տեղանոց մեքենաների համար փակել են, մնացած մեքենաների համար ճապոնիացի դիլերները պահանջում են 100 տոկոսը վճարի եւ չեն երաշխավորում, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը մեքենաները կհասնեն Հայաստան։ Իսկ եթե հասնեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, եւ գործի ԵԱՏՄ դրույքաչափով մաքսատուրք, կստացվի խոշոր գումար, մարդիկ իրենց մեքենաները կթողեն Փոթիում կամ Բաթումիում, չեն էլ վերցնի»,-նշեց նա։
«Սակայն կառավարությունը չգնաց դրան, եւ մենք կարծում ենք, որ նրանք չեն կարողանալու լուծել արտոնության երկարաձգման խնդիրը։ Մենք գտնվում ենք տնտեսական կղզում, շրջապատված ենք երկու թշնամական երկրներով, Վրաստանի տարածքն էլ եվրասիական տարածք չէ, ղազախական, բելառուսական եւ ռուսական կողմին պետք է դա բացատրել»,-նշեց նա։
Ավտոներկրողները համաձայն են նաեւ, որ ավելացված արժեքի հարկն ու բնապահպանական վճարը դուրս գա, մնա միայն մաքսատուրքը․ «Հիմա հարցը լուծված է, ըստ էության, արտոնությունը չի երկարացվի, ուստի մենք պետք է ուղիներ փնտրենք, ադապտացվենք նոր իրավիճակին»։
Տիգրան Հովհաննիսյանը շեշտում է ավտոներկրողները չեն ցանկանում ՌԴ-ից օգտագործված, կոռոզիայի ենթարկված մեքենաներ ներկրել։
Նշենք, որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավելի էին Հայաստանում գործող դրույքաչափերից, ուստի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին 5 տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում, այսինքն այդ դրույքաչափերը պետք է ներդրվեն 2020 թվականի հունվարի 1-ից: Դրույքաչափերը վերաբերում են նաեւ մարդատար մեքենաներին։
Այժմ Հայաստանում թեթեւ մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) եւ 10 տոկոս մաքսատուրք։
ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան:
Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...