Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու ՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցվածՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԹաիլանդի Փհուքեթ կղզու մոտակայքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակը բախվել է ձկնորսական նավի. կա 1 զnհ, 22 վիրավnրՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԵթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Թագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածունՌուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանին, Սիրիային և Գազային առնչվող հարցեր. Reuters19-ամյա տղան դանակահшրել է 2 անչափահասի ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարանՓաշինյանի հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ. Կայա Կալասին ասելու եմ․ Էդմոն Մարուքյան Կան մարդիկ, որոնք կանգնած են դաժան ընտրություն առաջ` ջեռուցում, թե՞ սնունդ․ Մենք խոստանում ենք փոխել այս իրավիճակը. «Մեր ձևով» Եղվարդում «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեին
Տնտեսություն

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ 2026 թվականի հունվարի 1-ից, Կառավարության համապատասխան որոշմամբ, նույնականացման միջոցներով պարտադիր պետք է դրոշմավորվեն հետևյալ ապրանքախմբերը՝

  • կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309),
  • նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3203 00, 3204, 3205 00 000 0, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3211 00 000 0, 3212, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0),
  • դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր` 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 , 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։

Միաժամանակ, ցանկության դեպքում, արտադրող ու ներմուծող ընկերությունները կարող են նույնականացման միջոցներով թվային դրոշմավորման գործընթացը սկսել սահմանված ժամկետից շուտ։

Նշենք, որ թվային դրոշմավորումն ապրանքի վրա  նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է։ Այն հատուկ երկչափ ծածկագիր է, որն արտաքնապես նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ․ արտադրող, ծագման երկիր, բնութագրեր, տեղաշարժ և այլն: Ծածկագիրն անհատական է յուրաքանչյուր ապրանքի համար։

Հիշեցնենք, որ արտադրող կամ ներմուծող ընկերությունն ապրանքների դրոշմավորման համար պայմանագիր է կնքում e-Mark» ազգային օպերատորի հետ, որից հետո ապրանքը գրանցում է Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգում։ Գրանցումից հետո ընկերությունն էլեկտրոնային եղանակով ծածկագիր է պատվիրում 24/7 ռեժիմով և տպագրված ծածկագրերով դրոշմավորում իր ապրանքները։ Հաջորդ քայլով վերջինս նույն համակարգում (ԱԴԱՏՀ) փոխում է ծածկագրի կարգավիճակը՝ դարձնելով «Շրջանառության մեջ դրված», որպեսզի ապրանքն օտարելու վաճառելու հնարավորություն ունենա։

Իսկ վաճառակետերը, դրոշմավորված ապրանքը վաճառելու համար, պետք է ապահովված լինեն երկչափ (2D) շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որոնք պետք է ինտեգրված լինեն ՀԴՄ սարքերին։ Վերջնական սպառման պահին ապրանքը սկանավորվում է, ինչի արդյունքում այն դուրս է գալիս շրջանառությունից։ Ծածկագրի տվյալները ՀԴՄ տվյալների հետ միասին փոխանցվում են ՊԵԿ տեղեկատվական շտեմարան։

Ի դեպ, ներմուծվող ապրանքների դեպքում, եթե դրանք ենթակա են թվային դրոշմավորման, հայաֆիկացման ամբողջ տեղեկատվությունը կարող է ներառվել նույնականացման ծածկագրերում։

Միաժամանակ հիշեցնենք, որ ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման գործընթացը Հայաստանում ներդրվել է փուլային եղանակով՝ 2023 թվականից սկսած։ Այս պահին նույնականացման միջոցներով դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները, փաթեթավորված խմելու ջուրը, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը, սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը, կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։

Հետևեք մեզ՝ այստեղ