Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում

Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Մինչ ՀՀ գործող իշխանությունները փորձում են խուսանավել «միջանցք» բառից, աուձախ էլ համոզում են, թե խաղաղության դարաշրջանը վրա է հասել, Ադրբեջանում իսկապես լուրջ քայլեր են արվում իրենց հակահայկական ծրագիրը առաջ մղելու համար։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է՝ եթե Հայաստանն օպերատիվ կերպով միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը, իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն։ Հասանգուլիևը նշել է, որ Հայաստանը փորձում է հարևանների հետ հաղորդակցությունները բացել իր համար շահավետ պայմաններով, բայց չնայած Նախիջևան տանող ճանապարհի մշտական քննարկումներին, իրական քայլեր դեռևս չի ձեռնարկում։

Ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովն էլ Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, թե ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստանի մարդու հիմնարար իրավունքների հարց է, և իրենք պետք է առավել ակտիվ աշխատեն այս ուղղությամբ։

Ադրբեջանում ուժգնացող միտումները մտահոգել են նաև «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանին։ «Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կառույցներ»,– նշել է նա։ Օրերս հայտնի դարձավ, որ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ակտիվորեն ֆինանսավորվում է Ալիևի վարչակազմի կողմից։ Պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Հայաստանը ծնկի բերելու իր մտադրությունից, իսկ Փաշինյանն ու իր թիմը հետուղականորեն թուլացնում են Հայաստանը։

Նելլի Ազատյան