Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում

Հայաստանի նոր սահմանադրության տեքստն այս պահին մշակման ակտիվ փուլում է։ Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Վերջինս հարցազրույցում խոսել է նոր սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններից, որոնք հիմնականում կապված են իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների հետ։ Ըստ Գալյանի՝ խնդիր են դրել մի շարք ոլորտներում ուժեղացնել Ազգային ժողովի լիազորությունները։ «Արդեն որոշում ունենք նաև ինչ-որ առումով փոխել ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, այսինքն՝ կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից, և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձևավորել խորհրդարան»,– մանրամասնել է Գալյանը։

Խոսելով Ազգային ժողովին ավելի լայն լիազորություններ տալու որոշման մասին՝ Գալյանը նշել է, որ սահմանադրական հանձնաժողովի կողմից քննարկվել է հարցը՝ կապված կառավարության անդամների ընտրության հետ։ Որոշում է կայացվել կառավարության անդամների և՛ ընտրության, և՛ անվստահություն հայտնելու գործընթացում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տալ դերակատարում։ Նրա խոսքով՝ այդ պարագայում, օրինակ, կառավարության անդամի թեկնածուի վերաբերյալ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կկարողանա տալ խորհրդատվական եզրակացություն՝ բաց նիստում հարցեր ուղղելով տվյալ թեկնածուին։

Նախարարը, իհարկե, չի նշել, որ նոր սահմանադրությունն առաջիկա ընտրությունների վրա չի ազդի, նույնիսկ եթե հանրաքվեն կայանա ԱԺ ընտրությունների հետ զուգահեռ։ Ըստ այդմ՝ Փաշինյանը առաջիկա ընտրություններն էլ անցկացնելու է գործող սահմանադրության դրույթներով, իսկ առաջարկվող առաջադեմ փոփոխությունները, լավագույն դեպքում, կարող են կիրառվել հաջորդ ընտրությունների համար։

Մեր տեղեկություններով՝ Գալյանն ու իր գլխավորած հանձնաժողովը շտապում են, որպեսզի սահմանադրական հանրաքվեն անցկացնեն հենց ԱԺ ընտրությունների հետ, որպեսզի հաջողվի ապահովել անհրաժեշտ մասնակցություն և անցկացնել Ադրբեջանի պահանջները։ Հակառակ դեպքում իշխանության համար լուրջ հետևանքներ կլինեն։

Մելինե Գալստյան