«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները ելույթ ունեցան «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի հոբելյանական համերգին
Հոկտեմբերի 27-ին Մոսկվայի Միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Արտիս Ֆուտուրա» (Артис Футура) հիմնադրամի հոբելյանական համերգը։ Համերգին իր կատարումներով ներկայացան տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ։ «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Միխայիլ Բուտի ղեկավարությամբ, հանդես եկան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները։
Դաշնակահար Մարիա Ներսիսյանը ներկայացրեց Վ. Ա. Մոցարտի Կոնցերտ թիվ 20-ի առաջին մասը, սաքսոֆոնահար Միքայել Հարությունյանը՝ Պ. Իտուրալդեի «Հունական սյուիտը», իսկ կլարնետահար Արսեն Բալայանը՝ Ջ. Գերշվինի և Մ. Մանկանի «Ամերիկացին Փարիզում» բալետից «Բլյուզը» (Վ. Վարդանյանի փոխադրությամբ)։
Յուրաքանչյուր նման համերգ ևս մեկ հարթակ է, որն օգնում է տաղանդավոր պատանիներին մասնագիտական կայացման ճանապարհին ձեռք բերել նոր հմտություններ, հանդես գալ մեծ բեմերում և միաժամանակ դառնում է կամուրջ՝ միավորելով տարբեր երկրներում ապրող հայ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։
«Արտիս Ֆուտուրա»-ն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մշակութային նախագծերի գործընկերն է։ Միասին նրանք ձևավորում են երիտասարդ երաժիշտների աճի և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի