Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Ներքաղաքական գզվռտոցն ու Թաքեր Կարլսոնի հարցազրույցը

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում հաղթանակի շքերթը, ինչը, ըստ էության, մեր բոլորիս ամոթն է։ Անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն ներքաղաքական դաշտում կրկին շարունակվում է գզվռտոցը՝ փոխադարձ մեղադրանքներով, որոնց միակ նպատակը միմյանց սնուցելն ու մեկի ազդեցությունը մյուսի հաշվին ուժեղացնելն է։ Մինչդեռ երկու կողմերն էլ վաղուց սպառվել են և կորցրել իրենց քաղաքական ակտուալությունը։

Այս ամենի ֆոնին կարելի է առանձնացնել միայն մեկ դրական իրադարձություն՝ Թաքեր Կարլսոնի հարցազրույցը Նարեկ Կարապետյանի և փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ, որը հրապարակվեց հենց այսօր։ Հարցազրույցում մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը հավաքական Արևմուտքի լռության պայմաններում իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումը, խախտել նրանց իրավունքները և վտարել հայրենի հողից։ Քննարկվել է նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը։

Կարլսոնի բազմամիլիոնանոց միջազգային լսարանին փաստարկված և գրագետ ձևով է ներկայացվել Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը: Մի գործ, որ պետք է առաջնային իրականացվեր Հայաստանի կառավարության կողմից։ Ու հատկանշական է, որ այդ հարցազրույցի հրապարակումը համընկել է հենց Բաքվում անցկացվող շքերթի հետ։