Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն․ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը՝ Թաքեր Կարլսոնին (տեսանյութ)

Երբ մտածում էինք, թե ինչու է նա այս ամենը անում եկեղեցու դեմ, կարծում ենք, որ նա Թուրքիայից և Ադրբեջանից տեղեկություն  է ստանում` եկեղեցու նարատիվները փոխելու, ցեղասպանությունը մոռանալու և եկեղեցու նոր առաջնորդ ունենալու կարգադրանքով, որպեսզի խաղաղության գործարքի գնա Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ մենք զգում ենք, որ նա ուզում է փոխել եկեղեցու առաջնորդին, հետո՝ փոփոխել եկեղեցու նարատիվները և ստիպել մեր ժողովրդին մոռանալ այն ամենը, ինչ մեր նախնիները արել են մեր քրիստոնեական կրոնի համար, այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում, որն արդեն հրապարկվել է հայերեն թարգմանությամբ։

«Եվ սա այն է, ինչ մենք պետք է ցույց տանք մեր հասարակությանը, որ սա է նրանց գործելաոճը։ Նրանք ուզում են ոչնչացնել ողջ պատմական ճշմարտությունը ինչ-ինչ  պատճառներով։ Պատճառը, իբրև թե,  խաղաղություն ունենալն է, բայց մենք չենք կարող։ Մենք պատրաստ ենք խաղաղության, բայց մեկուկես միլիոն մարդ արդեն սպանվել է։ Նրանք սպանվել են իրենց կրոնի համար Օսմանյան կայսրությունում։ Թուրքիան պետք է ընդունեն դա, որովհետև դրանից հետո մենք կապրենք ավելի խաղաղ տարածաշրջանում»,-ասել է նա։

Կարապետյանը նշել է, որ իրենք աջակցություն են ստանում Արևմուտքից, եկեղեցիներից․ «Շատ մեծ աջակցություն կա, և մենք շնորհակալ ենք դրա համար։ Եվ ուզում եմ մեկ բան էլ ասել։ Ինչու՞ են այս մարդիկ քաջ՝ երբ դուրս են գալիս իշխանության գաղափարների դեմ։ Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն»։

Նարեկ Կարապետյանը հարցազրույցի ընթացքում խոսել է նաև հայոց ցեղասպանության, Հայաստանում հոգևորականների ձերբակալության, Սամվել Կարապետյանի կալանավորման և մի շարք այլ հարցերի մասին։ 
Ավելին՝ տեսանյութում։