Սերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան
Հայաստանի հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է, որ Ռուսաստանի առաջնությունը զգալիորեն ուժեղ է Սերբիայի առաջնությունից, սակայն Սերբիայում հանդես գալու գլխավոր առավելությունը եվրագավաթներում խաղալու հնարավորությունն է։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել անցած ամռանը՝ մոսկովյան «Լոկոմոտիվից»։
«Ես անկեղծ կլինեմ․ Սերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է։ Ռուսաստանում ֆուտբոլի մակարդակը երկու գլուխ բարձր է, և ես դա շատ լավ գիտակցում էի, երբ գալիս էի այստեղ։ Բայց Սերբիայում կա մի բան, ինչը, ցավոք, Ռուսաստանում այսօր բացակայում է․ եվրագավաթային խաղերը։
Օրինակ՝ այսօր դու խաղում ես «Սուբոտիցայի» հետ, իսկ երեք օր անց դուրս ես գալիս դաշտ «Լիլի» դեմ։ Սա լրիվ այլ արագություն և մտածողություն է պահանջում։ Այդ պատճառով՝ նույնիսկ ներքին առաջնությունում դու պետք է ամեն խաղին մոտենաս նույն պատասխանատվությամբ և չնայես՝ ով է մրցակիցը։ Դա այստեղ հիմնական սկզբունքն է։
Մենք չենք կենտրոնանում մրցակցի վրա․ մեր խնդիրն է պահել մեր խաղային դինամիկան և գործել այնպես, ինչպես կգործեինք Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի մրցակիցների դեմ»,-ասել է Թիկնիզյանը «Коммент.Шоу» ալիքին տված հարցազրույցում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի