Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին անդրադառնալով՝ Փաշինյանը տասնյակից ավելի գրառումներ և տեսանյութեր էր արել, որոնցից առանձնահատուկ ուշադրության արժանի է մեկը։ Նա հայտարարել էր, թե «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Փաստերը վկայում են, որ Ադրբեջանը գեթ 1 քմ հող չի վերադարձրել, ավելին՝ Բաքվի խոսույթը վկայում է, որ առանց առավելագույնը պոկելու՝ նա որևէ քայլ չի անի այս ուղղությամբ։ Իսկ սա այն նույն սահմանազատումն է, որի հետևանքով Հայաստանը կկորցնի Տիգրանաշենը, Հայաստան–Իրան միջպետական ճանապարհի կարևոր կտոր, Ազատամուտից խոշոր կտորներ, Ոսկեպարից մի մեծ հատված, Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի այլ տարածքներ։

Այս պարագայում, բացառապես Արծվաշենի վերաբերյալ նման հայտարարություններ անելով՝ Փաշինյանը փորձում է պարզապես մոլորեցնել հանրությանը՝ Ադրբեջանին նոր զիջումներ տրամադրելու համար։ Իհարկե, Արծվաշենն իր տարածքով հավասար է բոլոր վերը նշված անկլավային տարածքներին, բայց և՝ գտնվելով Ադրբեջանի տարածքում՝ այնպիսի հատվածում, որտեղ մուտքը Հայաստանի համար մատչելի չի լինելու։ Եվ ըստ էության, Հայաստանին երկար չի հաջողվելու պահպանել այդ տարածքը, նույնիսկ եթե լավագույն դեպքում հնարավոր լինի այն հետ ստանալ Ադրբեջանից։

Իր այս հայտարարությամբ՝ Փաշինյանը ֆոն է ստեղծում, որ Արծվաշենի հնարավոր ենթադրյալ վերադարձի դիմաց նոր զիջումներ իրականացնի Ալիևին։ Ի դեպ, մասնագետները նշում են, որ այսպես կոչված անկլավների վերադարձի որևէ իրավական հիմնավորում գոյություն չունի, անգամ նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ դրանց տակ որևէ իրավական հիմնավորում չկա։ Եվ նրա հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան թոզ փչոց հանրության աչքին։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո էլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարել է, թե նրանց «վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքում եղել է թոկ՝ Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար»։ «Ղարաբաղի մեր ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի ՀՀ-ում։ Ճիշտ է, սա ծավալուն, բայց և մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց մենք այն շարունակելու ենք իրագործել»,– ասել է Փաշինյանը՝ փաստացի ինքն էլ կրկին մոլորեցնում է հանրությանը՝ ուրիշներին մեղադրելով դրա մեջ։ Այս հայտարարությունները պետք է հատկապես հիմա առանձնակի ուշադրություն և հանրային քննարկումներ առաջացնեն՝ թույլ չտալու Փաշինյանի հերթական դավաճանությունը։

Անի Թանդիլյան