Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

«Մեր Ձևով» շարժման ձայնը հասնում է աշխարհին. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին բարձրաձայնում է Հայաստանի ճշմարտությունը

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հասարակական զարգացումները սկսել են ուշադրության արժանանալ նաև աշխարհի խոշորագույն լրատվական կենտրոններում։ Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը, որն իր հարցազրույցներով հայտնի է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, այս անգամ զրուցել է «Մեր Ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանի հետ։ Հարցազրույցը լայն արձագանք է գտել թե՛ հայկական, թե՛ միջազգային շրջանակներում՝ հատկապես այն մասով, որտեղ քննարկվել են զանգվածային ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և բարերար Սամվել Կարապետյանի անօրինական կալանավորումը։

Նարեկ Կարապետյանը Կարլսոնի հետ զրույցում բացահայտ կերպով խոսել է Հայաստանում ժողովրդավարության փլուզման, խոսքի ազատության սահմանափակման և ազգային ինքնության դեմ ուղղված գործողությունների մասին։ «Հայաստանում այսօր ձերբակալում են նրանց, ովքեր պաշտպանում են Հայ Առաքելական Եկեղեցին, ազգային արժեքներն ու ժողովրդի ինքնությունը։ Սա ժողովրդավարություն չէ, սա վախի իշխանություն է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավը ոչ թե իրավական, այլ բացարձակապես քաղաքական բնույթ ունի։

Կարլսոնի հաղորդման դիտումներներն ու արձագանքները վկայում են, որ Արևմուտքում սկսել են հասկանալ՝ Հայաստանում տեղի ունեցողը ոչ թե սովորական ներքաղաքական գործընթաց է, այլ պայքար ժողովրդի արժանապատվության, հավատքի և ազատության համար։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ «Հայաստանում այսօր ազատություն չկա, բայց մենք հավատում ենք, որ ճշմարտությունը միշտ կհաղթի։ Մեր պայքարը ոչ թե իշխանության, այլ արժանապատիվ հայրենիքի համար է»։

Իշխանական քարոզչամեքենան, սակայն, փորձել է աղավաղել հարցազրույցի էությունը՝ տարածելով կեղծ լուրեր այն մասին, թե իբր այն վճարված է եղել։ Դրան արձագանքել է «Մեր Ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Կագրամանյանը՝ հայտարարելով. «Հարցազրույցի վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել։ Թաքեր Կարլսոնը հետաքրքրվել է և ինքն է նախաձեռնել զրույցը։ Սա մեր շարժման ազդեցության և Նարեկ Կարապետյանի համարձակ դիրքորոշման արդյունքն է»։

Շարժման ներկայացուցիչները պահանջել են իշխանություններից բացահայտել՝ վերջին յոթ տարիների ընթացքում պետական բյուջեից որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի «հարցազրույցները» արևմտյան մամուլում կազմակերպելու և նրա ինքնագովազդային նյութերը հրապարակելու համար։ «Եթե ինչ-որ մեկն է վճարում հարցազրույցների համար, ապա դա հենց նրանք են, ովքեր այսօր փորձում են ժողովրդին կերակրել կեղծ ժողովրդավարությամբ»,- նշում են շարժման անդամները։

Թաքեր Կարլսոնը, հիշեցնենք, իր ծրագրերում հարցազրույցներ է անցկացրել աշխարհի առաջնորդների հետ՝ Վլադիմիր Պուտինից մինչև Դոնալդ Թրամփ և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյան։ Նարեկ Կարապետյանի հետ զրույցը, ըստ շատերի, ընդգծում է այն հանգամանքը, որ հայկական իրականության նոր ուժերը՝ ժողովրդի աջակցության հիման վրա, դառնում են միջազգային խոսակցության լիիրավ մասնակիցներ։

«Մենք չենք վախենում ասել ճշմարտությունը։ Այս հարցազրույցը ոչ թե մեր, այլ Հայաստանի ժողովրդի ձայնն է, որը պետք է լսվի ամբողջ աշխարհում»,– նշել է Նարեկ Կարապետյանը՝ եզրափակելով, որ «Մեր Ձևով» շարժումը ոչ միայն ներքին քաղաքական գործընթաց է, այլ ազգային արժանապատվության պայքար, որն ունի իր արձագանքը միջազգային հարթակներում։