Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը այցելել է Եռաբլուր՝ որպես հարգանքի տուրք Արցախյան հերոսներին: Նկատելի է, որ այցը ոչ միայն հարգանքի տուրք էր, այլև քաղաքական ու խորհրդանշական ուղերձ ընդդեմ գործող իշխանության:

« Ծնողներից որեւէ մեկը չի կարող հանդուրժել, որ այս անկարողն իրենց հերոս զավակներին ղեկավարելով՝ տարավ ու հասցրեց այս օրվան։ Նրանք իսկապես լուրջ գործողություններ էին կատարել, բայց հաղթություն կրողը չէին սրանք, սրանք պարտություն կրողներն են, Ցռան Վերգոյի շառավիղն են»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականից հետո այլևս նոյեմբերի 9-ին չի այցելում Եռաբլուր։

Նա նաև անդրադարձավ իշխանության հայտարարություններին, թե ընտրություններում 50+ տոկոս ձայն են հավաքելու։ «Ուրեմն ստացվում է, որ Ալիեւը ճիշտ գնահատական էր տվել, որ Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Եթե նա վերարտադրվում է, ուրեմն պետություն ունենալու իրավունք չունենք, մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։ Եթե մենք համակերպվում ենք նրանց հետ, ովքեր ծաղրում են մեր ինքնությունը, մեր արժեքները․․․ Կառավարության անդամները հայտարարում են, որ ազգային իղձ ու երազանք չունեն, դրանք եկել են այստեղ, ի՞նչ անեն, թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում, թեպետ դա կատարում են։ Բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տեւական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին»,- ասաց նա։

Եռաբլուր այցելությունը այս պարագայում ծառայում է ոչ միայն հարգանքի, այլև խորհրդանշական ուղերձի՝ հիշեցնելու, որ մեր հերոսների թափած արյունն ու հայրենիքին նվիրվածությունը պետք է մնան պետության և հանրության գերագույն առաջնահերթություն։

Սոնա Խաչիկյան