Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աշխարհաքաղաքական կոնտեքստ չունի, և այդ ամենը պետք է դիտարկել ներքաղաքական պայքարի շրջանակներում։ Սա աբսուրդ մտածողություն է, վտանգավոր մտածողություն է, և ես ցավում եմ, որ այն մարդիկ, ովքեր նման կերպ են մտածում, ու Հայաստանում զբաղվում են քաղաքականությամբ։
 
Տղերք, Հայաստանում և Հայաստանի շուրջ ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում բացառապես աշխարհաքաղաքական կոնտեքստում։ Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր ողբերգությունների անունը Արևմուտք է, մենք ունենք խնդիրներ, կորցրեցինք Արցախը, շարունակում ենք ունենալ խնդիրներ, որովհետև շարժվում ենք դեպի Արևմուտք։
Ես հասկանում եմ, որ դուք չեք ուզում բառ անգամ քննարկել Արևմուտքի հետ կապված խնդիրները, որովհետև ինքներդ էլ եք ցանկանում, որ Հայաստանը պահպանի Արևմուտքի հետ շատ լավ հարաբերություններ, Հայաստանը շարունակի երկու լարի վրա խաղալ, բայց դա անհնար է, և եթե դուք շարունակելու եք համարել, որ պետք է Հայաստանը նման քաղաքականություն վարի, ես էլ շարունակելու եմ պնդել, որ ձեր քաղաքական հայացքները նման են գործող իշխանության քաղաքական հայացքներին։
 
Հետևաբար դուք չեք կարող ձեզ համարել ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին, և հետևաբար բարի եղեք ազատել ընդդիմադիր դաշտը, որ Հայաստանում ձևավորվի իսկապես իրական ընդդիմություն, որը դեպի Արևմուտք գնացող իշխանություններին կսկսի հակադրել Արևմուտք չգնալ և Ռուսաստանի կողքին կանգնելու քաղաքական գիծ։
Որովհետև այն իրավիճակում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը գեոպոլիտիկ պատերազմի մեջ են, և այդ պատերազմը հավակնում է առաջիկայում դառնալ ոչ միայն քաղաքական, այլ նաև իրական, խոսել երկու լարի վրա խաղալու մասին, խոսել գեոպոլիտիկայից դուրս Հայաստանի խնդիրները լուծելու մասին կամ տգիտություն է, կամ՝ քողարկված պրոարևմտյան դիրքորոշում։
 
Տղերք, դուք իսկապես մտածում եք, որ եթե դուք գնաք Արևմուտքում պատմեք, թե Հայաստանում ինչ իրավիճակ է, ինչպիսի խնդիրներ կան, Արևմուտքում պետք է ասեն․ «Բա շուտ գայիք, ասեիք, մենք այդ ամեն ինչը չգիտեինք»։ Արևմուտքում ոչ միայն գիտեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, այլ Հայաստանում շատ բաներ, որոնք կատարվում են, հենց Արևմուտքի պահանջով, և Հայաստանի Արևմուտք գնալու արդյունքում են այդ իրողությունները կատարվում։
 
Դուք իսկապես կամ ինքներդ ձեզ եք խաբում, կամ խաբում եք մեր ժողովրդին։
Ես ձեզ իսկապես խորհուրդ կտամ՝ կամ միացեք Նիկոլ Փաշինյանին և նրա հետ միասին Հայաստանը տարեք Արևմուտք, կամ հեռացեք քաղաքականությունից։
 
Ազատեք ընդդիմադիր դաշտը, որպեսզի ավելի ազնիվ և գաղափարական մարդիկ ձևավորեն նոր և հայ-ռուսական հարաբերությունները կարևորող ընդդիմություն։