Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Քաղաքականություն

«Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը վերջերս այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիների հիշատակին։

Եռաբլուրում Մանուկյանը զրույց ունեցավ լրագրողների հետ։ Նրա խոսքերն ու մեկնաբանությունները հստակ արտահայտում են ազգային արժեքների պահպանում և հայրենիքի պաշտպանություն  դիրքորոշումը, որոնց հարցում իշխանությունը թերանում է։

«Եթե պիտի ստի կայսրությունը կերտած այս գոյանքները կառավարեն մեզ, իշխանություն ունենան, մենք գոյություն ունենալու իրավունք չունենք, պետականություն կկորցնենք», – նշել է նա։

Մանուկյանը անդրադարձավ նաև, թե ինչպես գործող իշխանությունը՝ կարծելով, որ ձայներ կհավաքի ընտրություններում, իրականում անտեսում է ժողովրդի պահանջներն ու ազգային ինքնությունը:

«Կառավարության անդամները հայտարարում են, որ ազգային իղձ ու երազանք չունեն, դրանք եկել են այստեղ, ի՞նչ անեն, թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում, թեպետ դա կատարում են։ Բայց ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, ես զարմանում եմ, որ այսքան տեւական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին»։

Մանուկյանի խոսքով, Եռաբլուրում բարձրացված թեմաները ցույց են տալիս, որ ազգի արժանապատվության, ազատության և ազգային ինքնության պաշտպանության համար անհրաժեշտ է գործող իշխանությունից անկախ ձայն, որը հստակ և անվախ արձագանք կտա ցանկացած սպառնալիքի պարագայում:

Այսպիսով, Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները դառնում են ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց, այլև ընդդեմ արժեքների անտեսման և պետականության հիմքերի խարխլման պայքարի խորհրդանշական հարթակ։

Մարիամ Գալստյան