Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ»
Քաղաքականություն

Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը վերջերս այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Այցը ուշագրավ է նրանով, որ քաղաքական գործիչը ոչ միայն ընդգծեց Եռաբլուր գալու կարևորությունն ու անհրաժեշտությունը, այլև մեղադրեց իշխանությանը այդ ամենը չկատարելու մեջ։ Նկատելի է, որ Մանուկյանի համար առաջնայինը ազգային արժանապատվությունն ու նվիրվածությունն է հայրենիքին, որը իշխանության համար իսպառ վերացած է։

Մանուկյանն իր խոսքում ընդգծեց, որ ժողովուրդը պետք է նկատի ունենա իր իրավունքները և գնահատի այն արժեքները, որոնց համար պայքարել են մեր տղաները:

«Ազգը տրոհվել է բազում մասերի։ Սա անկարող իշխանությունների կառավարման հետևանք է»— ասաց նա և հավելեց․ «Եթե մենք ստի կայսրությունը կերտած այս գոյանքները պիտի կառավարեն մեզ, իշխանություն ունենան, մենք գոլությունը ունենալու իրավունք չունենք, պետականություն կկորցնենք»։

Նա հստակ նկատեց նաև, որ իշխանությունը չի կարողանում ապահովել ոչ ազգային արժեքների պաշտպանությունը, ոչ ժողովրդի սպասելիքները.

 «Քաջ Նազարը միամիտ էր, պարզ էր, սրանք խորամանկ են, խաբեբա։ Երբ ոչխարն է առաջնորդում առյուծներին, այս վիճակն է լինում։ Իսկ այստեղ՝ Եռաբլուրում, առյուծներն են», – եզրափակել է նա։

 Մանուկյանի այցը և ուղերձները ավելի ընդգծված են դարձնում ազգի ինքնության ու արժեքների պաշտպանությունը։ Այս այցը վկայում է, որ Վաղարշապատի ընտրությունները չեն սահմանափակվում միայն տեղական խնդիրներով. դրանք վերածվում են խորհրդանշական պայքարի ազգային արժեքների պահպանման և հասարակության ձայնը լսելի դարձնելու համար:

Այսպիսով, Մանուկյանի զրույցը լրագրողների հետ ավելի շատ սթափության կոչ էր մեր հայրենակիցներին, ովքեր դեռ հավատում են իշխանության տարածած ստին ու կեղծիքին։

Սյուզաննա Բադալյան