Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Քաղաքականություն

Վաշինգտոնյան հուշագրի թաքնված վտանգները

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը ներկայացվում է որպես խաղաղության նոր էջ, իրականում կարող է ունենալ լուրջ և երկարաժամկետ բացասական հետևանքներ Հայաստանի համար։ Ինչպես «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը, փաստաթուղթը խաղաղություն չի երաշխավորում, քանի որ այն չունի իրական զսպող մեխանիզմներ, պարտադրող նորմատիվ հիմքեր կամ պատժամիջոցներ՝ պայմանների խախտման դեպքում։

Կոստանյանի խոսքով՝ Վաշինգտոնում ընդամենը խորհրդանշական, դիվանագիտական քայլ է արվել, որն ավելի շատ քաղաքական հռչակագիր է, քան պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր։ «Փաստաթղթի հիմնական շեշտադրումը տնտեսական ու տրանսպորտային ինտեգրացիայի վրա է, սակայն դա դեռևս մնում է որպես հռչակագրային մանդատ՝ ԱՄՆ-ի «քավորությամբ»։ Եթե այս համաձայնությունը չունի վերահսկողության ու պատժամիջոցների գործիքակազմ, ապա այն չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները Հայաստանի նկատմամբ»,– նշում է նա։ Կոստանյանի համոզմամբ՝ այս պայմաններում ամեն բան կախված է ոչ թե իրավական, այլ քաղաքական կամքից, իսկ Բաքվի գործողությունները հստակ վկայում են՝ տարածքային հավակնությունները շարունակվում են։

Նա նաև ընդգծում է, որ համաձայնագիրը կարող է կարճաժամկետ հիմքով նվազեցնել լայնամասշտաբ ռազմական սցենարների հավանականությունը, սակայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգության երկարաժամկետ կայունությունը։ «Այս փաստաթուղթը չի նախատեսում ո՛չ մոնիթորինգի, ո՛չ էլ պատժամիջոցների համակարգ, ինչի հետևանքով Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով պահանջել Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ և հնչեցնել պատմական տարածքների վերադարձի մասին ուլտիմատումներ»,- հավելում է Կոստանյանը։

Նախկին պատգամավորը նաև փաստում է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում աճող բռնաճնշումները և ընդդիմադիրների դեմ քրեական գործերի ակտիվացումը ուղիղ կապ ունեն առաջիկա ընտրական գործընթացների հետ։ «Քաղաքական հետապնդումները վախի դրսևորում են։ Իշխանությունը փորձում է չեզոքացնել բոլոր այն դեմքերին, ովքեր կարող են հասարակական դժգոհությունը ձևավորել և վերածել քաղաքական բեկման։ Սակայն այս ամենը արդեն գրանցվում է միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Human Rights Watch-ի և Amnesty International-ի զեկույցներում նշվում է, որ Հայաստանում ձերբակալությունները քաղաքական բնույթ ունեն, ինչը խաթարում է պետության հեղինակությունն ու նվազեցնում քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների հանդեպ»,- նշում է նա։

Խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին՝ Կոստանյանը շեշտում է, որ այն միտված է հասարակության բարոյական հիմքերի քայքայմանը։ «Եկեղեցու դեմ հարձակումներն ունեն երկու նպատակ՝ քանդել հավաքական ընդդիմության բարոյական հենասյուները և վարկաբեկել եկեղեցու ազդեցությունը։ Կարգալույծ քահանայի կողմից եկեղեցու շինության զավթումն ու հոգևորականների վարկաբեկման դեպքերը իշխանության կողմից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ են։ Սա նաև իշխանական մանևր է՝ արտաքին սպառնալիքների թեման ծածկելու և ընտրական մթնոլորտը վերահսկելու համար։ Սակայն եկեղեցու վրա հարձակվողը, ի վերջո, քաղաքական առումով պարտվող է»,- ընդգծում է Կոստանյանը։

Անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ Կոստանյանը դա գնահատում է որպես նախազգուշացում մյուս ազդեցիկ գործարարներին։ «Կարապետյանի կալանքը ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Սա ուղերձ է բոլորին՝ չհակադրվելու գործող իշխանությանը։ Սակայն Փաշինյանի այս քայլը լուրջ վնաս կհասցնի Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջավայրին։ Բիզնեսի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը վանում է ներդրողներին, նվազեցնում վստահությունը երկրի տնտեսության նկատմամբ։ Եթե ընդդիմությունը կարողանա ճիշտ կառուցել հանրային աշխատանքը, ապա իշխանության այս վտանգավոր քաղաքականությունն անխուսափելիորեն բերում է լայն հասարակական դիմադրության ալիքին»,- եզրափակում է Աննա Կոստանյանը։