Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրՆարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Վեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըԻշխանությունները Գյումրիի վաղվա պատարագի մարդաշատությունն ապահովելու համար գործի են անցելՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՀայաստանի ավտորիտար շրջադարձը. Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները․ Ռոբերտ ԱմստերդամՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն ՄարուքյանՀայաստանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 70-ը․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հալածված հավատք, լուռ Արևմուտք

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը Թաքեր Կարլսոնի հետ ունեցած հարցազրույցում աշխարհին ներկայացրեցին այն, ինչ Հայաստանում փորձում են թաքցնել՝ համակարգային ռեպրեսիաները եկեղեցու, ընդդիմության և ազատ մտածողության դեմ։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցողը այլևս ոչ թե առանձին քաղաքական գործեր են, այլ ամբողջական մաքրում՝ ուղղված հավատքի, արժանապատվության և ազգային ինքնության դեմ։ «Իշխանությունը նպատակային վերացնում է ցանկացած մրցակցություն՝ սկսած հոգևոր առաջնորդներից մինչև հաջողակ ձեռնարկատերեր ու Արցախի պաշտպաններ»,– ասել է նա՝ շեշտելով, որ Սամվել Կարապետյանի և մի շարք եպիսկոպոսների ու ակտիվիստների ձերբակալությունները արդարադատության հետ ոչ մի կապ չունեն։

Նրա խոսքով՝ սա քաղաքական ցենզուրայի բացահայտ օրինակ է, որը չի տեղավորվում ԱՄՆ-ի կողմից քարոզվող ժողովրդավարական չափանիշների շրջանակներում։ Նարեկ Կարապետյանը ընդգծել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի գոյության և ինքնության հիմքը, և այսօր դրա դեմ իրականացվող հալածանքները ուղղված են հենց ազգային գոյության հիմքերի քայքայմանը։

Նա պատմել է նաև իր հորեղբոր՝ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության մանրամասները՝ նշելով, որ քննիչները բացեիբաց քննարկել են, թե «ինչ հոդվածով կարելի է մեղադրանք առաջադրել»։ Այդ փաստը, ըստ նրա, ապացուցում է գործընթացի քաղաքական բնույթը։ «Նրանք կարող են նրան ազատ արձակել նույնիսկ վաղը, եթե նա հրաժարվի պաշտպանել Եկեղեցին, բայց Սամվել Կարապետյանը մնում է հավատարիմ իր հավատքին՝ վտանգելով բիզնեսն ու իր ազատությունը»,– նշել է Նարեկ Կարապետյանը։

Թաքեր Կարլսոնը, իր հերթին, դատապարտել է Հայաստանում հոգևորականների ձերբակալությունները՝ դրանք անվանելով մարդու իրավունքների կոպիտ խախտում և հավելելով. «Պատմության վերագրումը միշտ ուղեկցվում է քաղաքական ռեպրեսիաներով»։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը վտանգում է ոչ միայն ժողովրդավարությունը, այլև քրիստոնեական քաղաքակրթության հիմքերը։

Իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը քննադատել է ամերիկյան քրիստոնեական և քաղաքական շրջանակների լռությունը՝ այն որակելով որպես բարոյական տապալում։ Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ի էլիտաները կույր կերպով վերածում են կրոնը արտաքին քաղաքականության գործիքի», չնկատելով, որ Հայաստանում քրիստոնեական եկեղեցին ենթարկվում է ճնշումների։

Ամստերդամը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 14–15-ին Երևանում նախատեսվում է անցկացնել Աղոթքի նախաճաշը (Prayer Breakfast), որին կմասնակցեն ամերիկյան կրոնական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։ Նրա խոսքով՝ նման հանդիպման անցկացումը Հայաստանում, երբ հոգևորականներն ու բարերարները բանտերում են, հնչում է որպես լռակյաց հավանություն տեղի ունեցող անարդարություններին։

Ամփոփելով՝ Ռոբերտ Ամստերդամը նշել է. «Ամերիկյան խաղաղարար ջանքերը չափազանց թանկ են արժենում հայ ժողովրդին, քանի որ Հայաստանի ներկայիս առաջնորդը կամավոր կերպով հրաժարվում է սեփական պատմությունից, հավատքից և ինքնությունից՝ կեղծ խաղաղության դիմաց»։

Այս հարցազրույցը դարձավ ոչ միայն միջազգային բարձրաձայնում, այլև «Մեր ձևով» շարժման գաղափարի կենդանի ապացույցը՝ ասել ճշմարտությունը, երբ մյուսները լռում են։